Հայտնի է դարձել Փարիզի ահաբեկչությունների կազմակերպչի անունը. RTL
SOCIETYRTL ֆրանսիական ռադիոն հայտնում է, որ Փարիզի ահաբեկչությունների կազմակերպիչը 27-ամյա սիրիացի արմատական Աբդելհամիդ Աբաուդն է եղել։
Հետաքննության տվյալներով՝ Աբաուդը ֆինանսավորել եւ կազմակերպել է Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունները։ Նրան համարում են Սիրիայում «Իսլամական պետության» ամենաակտիվ զինյալներից մեկը, փոխանցում է Gazeta-ն։
Աբաուդի անունն արդեն հայտնվել էր Բելգիայում կազմակերպվող ահաբեկչությունների հետաքննության շրջանակներում։ Բացի այդ, նա այն ահաբեկիչների թվում էր, որոնց տարվա սկզբին հետապնդում էին Հունաստանում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նրան ձերբակալել էին։
Հաղորդվում է, որ հենց Հունաստանով է Եվրոպա մտել սիրիացի ենթադրյալ մահապարտ ահաբեկիչ Ահմեդ Ալմուհամեդը։
1
0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
2
There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
3
Solis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds
4
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”
5
Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction



