ԱՄՆ-ում 20 տարի անց ձերբակալել են ոստիկանի սպանության մեջ կասկածյալին, որը թաքնվում էր կեղծանվան ներքո
INTERNATIONAL NEWSՆյու Յորքի ոստիկանության սպա Ջեյմս Օնեյլն իր երախտիքն է հայտնել Ֆլորիդա նահանգի գործընկերներին 43-ամյա Լեսթեր Փիրսոնին ձերբակալելու առնչությամբ, որը կասկածվում էր 1999 թվականին կատարված սպանության մեջ,-հաղորդում է Associated Press-ը:
Փիրսը կասկածվում է Վինսենթ Լինգ անունով ոստիկանի սպանության մեջ, որը հանցանգործության պահին չէր կատարում իր ծառայողական պարտքը:
Ֆլորիդայի ոստիկանությունը հայտնել է, որ Փիրսը թաքնվում էր նահանգում կեղծանվան ներքո:
Նյու Յորքի ոստիկանությունն այդ սպանության շարժառիթների եւ ենթադրյալ մարդասպանի ձերբակալման հանգամանքների վերաբերյալ այլ մասնամասներ չի ներկայացրել:
1
0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
2
There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
3
Solis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds
4
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”
5
Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction



