Վերծանվել են Եթովպիայում վթարի ենթարկված Boeing 737 ինքնաթիռի «սև արկղերից» մեկի տվյալները
INTERNATIONAL NEWSՖրանսիայում հաջողությամբ վերծանվել են Եթովպիայում վթարի ենթարկված Boeing 737 MAX 8 ինքնաթիռի «սև արկղերից» մեկի տվյալները: Այդ մասին Газета-ի փոխանցմամբ` հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Քաղաքացիական ավիացիայի անվտանգության և հետաքննության ֆրանսիական բյուրոյին:
Աղբյուրի հաղորդմամբ` Բյուրում «սև արկղերի» ձայնագրությունները չեն լսել, դրանք ուղարկվել են Եթովպիա` հետաքննության համար:
Նշվում է, որ Boeing 737 MAX 8 ինքնաթիռի վթարի պատճառների հետաքննությունը կշարունակվի կիրակի` մարտի 17-ին:
Հիշեցնենք, որ մարտի 10-ին Եթովպիայում Boeing 737 MAX 8 ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել էր 157 մարդ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



