Խմեք սա, և ավելորդ կիլոգրամները հրաժեշտ կտան ձեզ
LIFEԴարչինի և մեղրի օգտակար հատկությունները հայտնի են բոլորին։ Fithacker.ru կայքը գրում է, որ այս մթերքները կարող են օգնել նիհարել։ Փորձեք այս համեղ, հեշտ պատրաստվող ըմպելիքը, որն արագացնում է նյութափոխանակությունը և օգնում ազատվել ավելորդ քաշից։ Ձեզ անհրաժեշտ է.
- 2 ճաշի գդալ մեղր
- 1 ճաշի գդալ դարչին
- 250 մլ ջուր։
Պատրաստման եղանակը.
- Նշված չափաքանակը կարող եք փոխել, սակայն անհրաժեշտ է պահպանել մեղրի և դարչինի համամասնությունը՝ 2։1-ի։
- Եռացրեք ջուրը։
- Դարչինի վրա ավելացրեք եռացրած ջուրը, թողեք, մինչև այն հասնի ջերմաստիճանի, որի դեպքում հնարավոր է օգտագործել ըմպելիքը։
- Մեղրն ավելացրեք այն ժամանակ, երբ ըմպելիքն արդեն սառել է։ Մեղրը մի ավելացրեք տաք ջրի մեջ, քանի որ այդ դեպքում քայքայվում են բոլոր օգտակար նյութերը։
- Ըմպելիքի կեսը խմեք քնելուց առաջ։ Երկրորդ կեսը դրեք սառնարանում և խմեք առավոտյան։
Հիշեք, որ ըմպելիքն ազդում է միայն այն դեպքում, երբ այն քաղցած ժամանակ եք օգտագործում։
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
Converse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia
4
IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers
5
Ucom Issues Warning on New Wave of Phone Scams



