Մադրիդում կողոպտել են քաղաքապետի տունը
INTERNATIONAL NEWSՄադրիդի քաղաքապետ Մանուելա Կարմենայի տունը կողոպտել են: Հանցագործները ձերբակալված են:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իսպանական աղբյուրին, միջադեպը տեղի է ունեցել Սեգովիա նահանգի Սան Ռաֆայել ավանում, որտեղ 2500 մարդ է բնակվում: Երկու հանցագործ՝ կին և տղամարդ, մի քանի տուն են կողոպտել երկու թաղամասում, որոնց թվում հայտնվել էր Մադրիդի քաղաքապետի տունը:
Քաղաքապետարանի աղբյուրները նշել են, որ 75-ամյա Կարմենային աննշան վնաս է հասցվել: Գողացված իրերի մեծ մասը գտնվել է ոստիկանության կողմից:
Մանուելա Կարմենան իսպանական մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնը զբաղեցում է 2015 թվականից:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



