Yerevan, 02.April.2026,
00
:
00
BREAKING


Հա­յաս­տա­նը կվերց­նի գնդա­կը և հար­ձակ­ման կանց­նի

INTERNATIONAL NEWS

regnum.ru-ն «Երևանի և Երուսաղեմի մերձեցման ֆոնին ուժերի հարաբերակցությունը Կովկասում. հայ-իսրայելական գոլֆստրիմը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը Իսրայելում դեսպանություն կբացի: Չմտածեք վատը, իրականում դիվանագիտական հարաբերություններ կան երկու երկրների միջև երկար տարիներ: Սակայն դրանք այնքան դանդաղ էին զարգանում, որ դիվանագետների անընդհատ ներկայության կարիք չի եղել: Երկար ժամանակ Իսրայելը Թբիլիսիի դեսպանատունն օգտագործել է Երևանի հետ ուղղակի շփումների համար, իսկ հայկական կողմն առանց դրա էլ է յոլա գնացել: Այնուհետև Իսրայելը հետևեց Հայաստանի օրինակին և առանց գործընկերոջ տարածքում դիվանագետների ներկայության դիվանագիտական հարաբերությունների կարգավիճակի անցավ: Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության ներկա շրջանակի ընդլայնման որոշումը կարելի է համարել բեկում` հրեա-հայկական սագայում: Բացի Իսրայելում դեսպանի և հյուպատոսի մշտական ներկայությունից, ակնկալվում է անգամ Երուսաղեմում հայկական մշակութային կենտրոնի բացում: Իսրայելից պետք է ակնկալել փոխադարձ քայլեր, որպեսզի Հայաստանում ևս հաստատվի դիվանագիտական ներկայություն: Այս իրադարձությունը աշխույժ հետաքրքրություն է առաջ բերել նրանց մոտ, ովքեր քաղաքական գործընթացներում տեսնում են ոչ միայն խաղ աշխարհի ուժային կենտրոնների և իշխանությունների միջև, այլ նաև գաղափարների և մշակութային ժառանգության դրսևորումների հռչակում: Այս դեպքում խոսքը երկու փաստացի հնագույն ժողովուրդների մասին է: Երկուսն էլ մեր օրերում պահպանել են հիշողությունը ժամանակին ունեցած իրենց մեծ կայսրությունների մասին: Սակայն ինչպես հրեաները, այնպես էլ հայերը կորցրել են իրենց անկախությունը հարյուրամյակներով: Եվ երբ խոսում ենք երկու պետությունների միջև ջերմացման մասին, ապա հիշում ենք նաև ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում հայկական սփյուռքի փոխհարաբերությունները հրեաների հետ: Այսինքն, այդ դեսպանատունը ավելին կլինի, քան միայն դեսպանատուն: Հիշեցնենք, որ Հայաստանի անկախացումից անմիջապես հետո Իսրայելի արտգործնախարարությունը բազմաթիվ փորձեր է կատարել Երևանի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու համար: Սակայն այդ ջանքերը փոխադարձ ոգևորությամբ չեն ընդունվել: Դրանք ամենադժվարին տարիներն էին Հայաստանի համար, պատերազմի և շրջափակման տարիները, երբ Իրանի հետ համագործակցությունը կենսական նշանակություն ուներ ապրանքների տարանցման համար: Այդպիսով, աստիճանաբար առաջացավ անբնական վիճակ՝ Իսրայելը ստեղծեց առևտրային և ռազմավարական համագործակցություն Ադրբեջանի հետ, իսկ Հայաստանը` Իրանի հետ: Այս զույգերի ձևավորման գրոտեսկային կողմը հասկանալի է դառնում այն ժամանակ, եթե լսել ես իրանական այաթոլլաներից, որ Իսրայելի հետ ոչ մի շփում հնարավոր չէ, քանի որ Երուսաղեմը նախկին մուսուլմանական տարածք է: Միևնույն ժամանակ Թեհրանում տեղյակ չեն, որ որոշ շիա մուսուլմանական տարածքներ Հայաստանի ձեռքում են: Տարիների ընթացքում իսրայելա-ադրբեջանական առևտուրը հասավ միլիարդների, Իսրայելը վաճառեց զենք, իսկ Ադրբեջանը՝ նավթ: Որոշ արևմտյան ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն, երկու երկրների միջև կա նաև ռազմավարական համագործակցություն, որը թույլ է տալիս Մոսսադին աշխատել Իրանի ուղղությամբ: Ամերիկացիները նմանատիպ բաներ անում են Հայաստանի տարածքից, որտեղ նրանց դեսպանատունը առանձնանում է ընդլայնված կադրային կազմով: Միևնույն ժամանակ, Երուսաղեմի և Բաքվի միջև քաղաքական փոխհամաձայնություն չկա: Ադրբեջանը միշտ արաբական երկրների և Իրանի հետ միասին ՄԱԿ-ում քվեարկում է Իսրայելի դեմ: Ավելին, Բաքուն հրաժարվում է դեսպանություն բացել Իսրայելում, քանի դեռ Իսրայելը չի ճանաչել Պաղեստին պետությունը (սա նույնն է, որ Իսրայելը Բաքվում իր դեսպանատան չբացելը պատճառաբանի Արցախի հայերի, թալիշների ու քրդերի ինքնավարություն ձևավորելու պահանջով): Ադրբեջանի կողմից իսրայելական սպառազինության ձեռքբերման փաստը ծայրահեղ դժգոհություն է առաջացնում Հայաստանում: Հետաքրքիր է, որ դժգոհության զգացումը այնտեղ արթնանում է Իսրայելի, այլ ոչ թե Ռուսաստանի նկատմամբ, որը երեք անգամ ավելի շատ զենք է վաճառում Ադրբեջանին: Երուսաղեմում նշում են, որ պատրաստ են Հայաստանին էլ վաճառել նույն սպառազինությունը: Սա իրականում երկու երկրների միջև տարաձայնությունների միակ պատճառը չէ: Բայց ներկայումս զգացվում է գոլֆստրիմի հոսքի ջերմությունը: Հայաստանի փոխարտգործնախարարի և Իսրայելում այդ երկրի դեսպան Արմեն Սմբատյանի՝ վերջերս Երուսաղեմ կատարած այցը հաջող է ընթացել՝ ճշտվել են Հայաստանի վարչապետի և արտգործնախարարի՝ Երուսաղեմ կատարելիք այցի ժամկետները: Նշենք, որ պատահական չէ Սմբատյանի նշանակումը դեսպանի պաշտոնում: Այս մարդն ունի զգալի փորձ և լայն կապեր համարյա բոլոր մայրցամաքներում: Նրան Երևանում ճանաչում են որպես կոնսերվատորիայի ռեկտոր, մշակույթի նախարար և Ռուսաստանում Հայաստանի դեսպան: Հայ-իսրայելական փոխգործակցության սկիզբը ցույց է տալիս տարածաշրջանում ուժերի հավասարակշռության հնարավոր շեղում Հայաստանի օգտին: Իրանի ազդեցության ակնհայտ թուլացումը ևս նպաստում է Երուսաղեմի և Երևանի մերձեցմանը, որպես վերացված խոչընդոտ: Երկու կողմերի բարի կամքի դրսևորմամբ, Իսրայելը կարող է օգնել Հայաստանին բարձր տեխնոլոգիաների աշխարհում իր համապատասխան տեղը զբաղեցնելու համար, որը բնական է հայկական բարձր ինտելեկտի համար: Հնարավոր է համագործակցություն գյուղատնտեսության և բժշկության ոլորտներում: Ռազմական ոլորտը ևս ակնհայտ հետաքրքրություն ունի: Այնուամենայնիվ, Հայաստանի օրվա հիմնական պահանջը կարող է լինել Իսրայելի ժողովրդագրական փորձը : Իր անկախ գոյության 71 տարիների ընթացքում Իսրայելի հրեական բնակչությունը գրեթե տասնմեկ անգամ աճել է: Հայաստանը 28 տարվա անկախության ընթացքում կորցրել է բնակչության կեսը: Ազգային վերածննդի և սփյուռքի հետ աշխատելու այս փորձը կարող է Հայաստանի համար ավելի կարևոր գործոն լինել, քան անվտանգության և հետախուզական կառույցների փոխգործակցությունը: Իսրայելի հետքերով գնալով՝ Հայաստանը կվերցնի գնդակը և հարձակման կանցնի: Հաղթելու առավել մեծ կամքով:

Կամո Խաչիկյան

IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.