Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


«Եթե հա­վա­սա­րակշռ­ված քա­ղա­քա­կա­նու­թյուն չվա­րեն, բյու­ջեի մուտ­քե­րը չեն ավե­լա­նա»

SOCIETY

Չնայած յուրաքանչյուր ապրանք իր տեղն ունի մարդու սննդակարգում, սակայն կարևոր է, որ մի ապրանքի թանկացմանը զուգահեռ մեկ այլ ապրանքատեսակի գինը նվազեցնելու քաղաքականություն էլ վարվի: Այդ ժամանակ գուցե հասարակությունը սկսի, օրինակ, գազավորված ըմպելիքի փոխարեն թան կամ կաթ խմել: Ի դեպ, խորհրդային տարիներին, լավ իմանալով, որ կաթն ու կաթնամթերքը հանդիսանում են առաջնային սպառում ունեցող ու օրգանիզմի համար կարևոր նյութեր պարունակող սննդատեսակներ, ամռան ամիսներին կաթնամթերքի գինն էժանացնում էին, որպեսզի մարդիկ կարողանային դրանք ավելի շատ օգտագործել: Սա՝ ի միջի այլոց, բայց որ առողջ սնվելու համար հարկավոր է բավականին բացատրական աշխատանքեր իրականացնել, միանշանակ է:

Առողջ սնվելն ավանդույթ դարձնելու համար հարկեր, տուրքեր բարձրացնելուց առաջ նախ իշխանությունները պետք է մտածեն, թե ինչ փափուկ մեթոդներ կարելի է կիրառել, որպեսզի սպառողներն ինքնակամ, ասենք, գազավորված ընպելիքը փոխարինեն մեկ այլ՝ ավելի անվնաս ըմպելիքով: Իշխանությունների գործն է նաև աշխատել գործարարների հետ, լսել նրանց կարծիքը և նոր միայն ինչ-որ եզրահանգման գալ, որպեսզի, ինչպես ժողովուրդն է ասում, ո՛չ խորովածն այրվի, ո՛չ էլ շամփուրը:

«Սպառողների խորհրդատվական կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը «Փաստի» հետ զրույցում ընդգծեց, որ թեև հասարակության շրջանում նման լայնամասշտաբ բացատրական աշխատանքներից հետո անգամ, բնական է, խնջույքների ժամանակ դժվար թե մարդիկ որոշեին կաթով կամ թանով կենացներ խմել, բայց հաշվի առնելով այն փաստը, որ ողջ տարվա ընթացքում ընդամենը մի քանի օր են նման միջոցառումների մասնակցում, դրական էֆեկտն, այնուամենայնիվ, շոշափելի կլիներ և որևէ կողմի մոտ դժգոհություն չէր առաջացնի:

«Չնայած կան մարդիկ, ովքեր ամեն օր են ոգելից խմիչք ու գազավորված ըմպելիքներ օգտագործում, բայց հիմնականում դրանք ավելի շատ օգտագործում են տխրության կամ քեֆ-ուրախությունների ժամանակ: Այսինքն, այս ապրանքների սպառման ծավալները կաթնամթերքի սպառման հետ չես համեմատի: Ուստի, ես կարծում եմ, լավ կլինի, որ եթե ինչ-որ ապրանքի ակցիզային հարկը բարձրացվում է, մեկ այլ սննդամթերքի հարկը պակասեցվի»,- ասաց Կ. Չիլինգարյանը:

Կազմակերպության ղեկավարի կարծիքով, կառավարությունը պետք է ո՛չ թե մահակի, այլ այնպիսի հավասարակշռված քաղաքականություն վարի, որ ո՛չ սպառողը տուժի, ո՛չ ներկրողը և ո՛չ էլ տեղական արտադրողը:

«Հարկավոր է եղած հնարավորությունները ճիշտ համադրել և տեսնել, թե ո՞ր ուղղությունն է պետք կրճատել, ո՞րը զարգացնել, որպեսզի որևէ կողմ դրանից չտուժի: Հարկավոր է բալանսավորել ուժերը, և դա չպետք է կտրուկ շրջադարձերով կամ հավասարակշռությունը խախտելու ճանապարհով իրականացվի: Այսինքն, միայն տարբեր հարկեր բարձրացնելով՝ հնարավոր չի լինի պետական բյուջեի եկամուտներն ավելացնել»,- ասաց Կ. Չիլինգարյանը: 

Ի դեպ, սպառողների վարքագծի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առանց բացատրական աշխատանքներ իրականացնելու, սովորաբար, մեծ հաշվով, ոչինչ էլ չի փոխվում: Ծխելուն սովոր մարդը շարունակում է նույն տեմպով ծխել, խմիչք օգտագործողն էլ՝ խմել՝ հարվածելով և՛ սեփական գրպանին, և՛ առողջությանը:

«Առանց հասարակության հետ բացատրական աշխատանքներ իրականացնելու, բնական է, որ ծխող կամ խմիչք օգտագործող անձինք ոչ թե կսկսեն ավելի քիչ օգտագործել, այլ կսկսեն ավելի էժան և անորակ ապրանք որոնել և գնել: Մի մասն, օգտվելով այդ առիթից, կսկսի մաքսանենգ ճանապարհով ապրանք «ներկրել», մյուսներն էլ, ասենք, տանը կամ սեփական պարտեզում թութուն աճեցնել, որպեսզի օրգանիզմի պահանջը լրացնեն: Այսինքն, վատ սովորությունները վերացնելու համար նախ հարկավոր է պետական քաղաքականություն մշակել, քարոզչություն իրականացնել և հասարակության հետ աշխատել: Ինչ վերաբերում է դժգոհություններին, բոլոր երկրներում էլ հասարակությունը մշտապես դեմ է լինում ցանկացած թանկացման: Ու երբ կարճ ժամանակահատվածում տարբեր ոլորտներում, տարբեր ուղղություններով են սկսում թանկացումներ նախատեսել, դա կարող է ազդել թե՛ արտադրության, թե՛ ներդրման և թե՛ սպառման ծավալների վրա, որից բյուջեն ոչ միայն չի շահի, այլև՝ կտուժի»,- ասաց Կ. Չիլինգարյանը: 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder