Yerevan, 05.February.2026,
00
:
00
BREAKING

«Էրեխեքս մահացել են ոչխարի պատճառով». Մահաբեր վրաերթը խլել է 8 ամսական զույգ եղբայրների կյանքը

SOCIETY

1in.am-ը գրում է.

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ընթանում է Ռազմիկ Ավետիսյանի գործի դատական քննությունը:

Ռազմիկ Ավետիսյանը մեղադրվում է Նորք-Մարաշի Արմենակյան փողոցում, թաղապետարանից մոտ հարյուր մետրի վրա կրկնակի վրաերթ կատարելու, երկու երեխաների՝ մահ, երկու չափահասների մարմնական վնասվածքներ պատճառելու համար:

Վրաերթը տեղի է ունեցել օրը ցերեկով՝ 2015 թվականի փետրվարի 19-ին, ժամը 11-ն անց 30-ի սահմաններում:

Արմենակյան փողոցով դեպի Հերացու փողոց «Ֆոլքսվագեն Գոլֆ» մեքենայով ընթացող Ռազմիկ Ավետիսյանը, ըստ մեղադրանքի, թույլ է տվել երթևեկության անվտանգության մասին ՀՀ օրենքի մի շարք հոդվածներով խախտումներ: Նա սկզբում վրաերթի է ենթարկել մայթի կողքով քայլող 83-ամյա Անահիտ Կ.-ին, ապա շարունակել է մեքենայի ընթացքը, վրաերթի է ենթարկել մայթի վրա մանկասայլակով գտնվող 31-ամյա Աննա Հ.-ին՝ 8 ամսական երկվորյակ որդիների՝ Տիգրանի ու Արմանի հետ:

Ռազմիկ Ավետիսյանի մեքենան կանգ է առել՝ ընդհարվելով մոտակա մանկապարտեզի մետաղե ցանկապատին: Մանկասայլակը՝ մեկ երեխայով, մնացել է մեքենայի ու ցանկապատի արանքում, իսկ մայրը և նրա գրկին գտնվող Տիգրանը հարվածից շպրտվել են:

Վրաերթի հետևանքով ութ ամսական փոքրիկները մահացել են: Նրանց մայրը, բացի հոգեկան անբուժելի տրամվայից, ստացել է ծանր մարմանական վնասվածքներ, տևական ժամանակ բուժվել է հիվանդանոցում, ենթարկվել է վիրահատության:

Հիվանդանոցում պառկել ու բուժում է ստացել նաև առաջինը վրաերթի ենթարկված տատիկը:

Երեխաների մահից հետո Աննայի ամուսինը հեռացել է: Նա ներկա պահին Հայաստանում չէ:

Աննան ապրում է հայրական տանը՝ հաշմված մարմնով ու հոգով…

Մեղադրող դատախազն ընթերցեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Ամբաստանյալ Ռազմիկ Ավետիսյանը, ով կալանքի տակ է, ափսոսանք հայտնեց կատարվածի համար, սակայն ասաց, թե առաջադրված մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով, չի ընդունում:

Դատաքննությունը սկսվեց տուժողների հարցաքննությունից:

83-ամյա Անահիտ Կ.-ն հայտնեց, որ դեպքի օրը՝ 2015 թվականի փետրվարի 19-ի առավոտյան ինքը գնացել էր Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցի ու ժամը 11-ն անց 30-ի սահմաններում եկեղեցուց ոտքով տուն էր գնում:

Քայլում էր Արմենակյան փողոցով դեպի վեր՝ մայթի կողքով. «Մայթի բերանով էի գնում, մի ոտս մայթին էր, մի ոտս՝ ճամփին… Ամեն օր էդ ճամփով եմ գնացել եկեղեցի-տուն»:

Ըստ տուժողի՝ «Վերևից էկավ մի մեքենա, ու ես չգիտեմ՝ հետո ինչ էղավ… Խփեց-ոտս փշրեց… Ես շա՞տ գիտեմ՝ ուր ընկա… Աչքերս բացեցի հիվանդանոցում : Ասի՝ էս ո՞ւր եմ, ի՞նչ ա էղել: Ասին՝ ընգել ես ավարիայի տակ… Թևս չի աշխատում, ոտս չի աշխատում… Կրունկս կոտրված ա, որ դնում եմ՝ ծակում ա, մռմռում ա: Մեկ էլ՝ ջնազս ա, ու ձեռս չի աշխատում, չեմ կարում, որ մի բան լվամ… Հիվանդանոցում ինչ են արե՞լ՝ ոտս փշրված էր՝ կապել են, ծունկս արուն ա էլել՝ հավաքել են… Չորս օր բոքսի մեջն էի, հետո՝ պալատում… Ես հարազատ չունեմ, որ ծախսերը փակեր, պետությունը չի՞ տվել փողը… Մի օր էդ շոֆերի մերը, քուրը չեկան, չասին՝ մի բան կեր: Մի հատ կնիկ էր էկել մեր տուն, կռվում-վիճվում էր: 20 հազար դրամ դրեց սեղանին, թե՝ քեզի միրգ կառնես: Ասի՝ չէ, ինձ է՛ն արեք, ինչ պետք ա, ու ես չեմ բողոքի… Դուք իմ պարտքերը փակեք, ես շատ պարտքեր ունեմ… Չէ, բողոք չունեմ, բայց պահանջ ունեմ՝ 1 միլիոն դրամ եմ ուզում»:

Նախագահողը տուժողին բացատրեց, որ պահանջը պետք է հայցադիմումով ձևակերպել ու ներկայացնել դատարան: Մորը տուն տանելու համար դահլիճ մտած կինը՝ տուժող Անահիտի դուստրը, սակայն, կատեգորիկ հայտարարեց. «Սա մեր դատը չի, էլ էս կնկան չկանչեք, էլ չզանգեք, նամակ չգրեք»: Ու շատ դժգոհ՝ նա տուժող տատիկին դուրս բերեց դահլիճից:

Այնուհետև հարցաքննվեց մյուս տուժողը՝ զոհված երեխաների մայր Աննան: Նա ասաց, թե ամբաստանյալը վթարից ու երեխաների մահից հետո իր թշնամին է…

Աննան ասաց, թե դեպքի օրը երեխաների հետ գնում էր թաղապետարան՝ «Փարոսի» գործերը ձևակերպելու: Բայց ճամփին երեխաներից մեկը՝ Տիգրանը, լաց է եղել: Նա հետ է դարձել, ցանկացել է տուն վերադառնալ: Դրա համար Արմենակյան փողոցով դեպի վեր պիտի գնար:

Աննան կռացել է, արտասվող Տիգրանին հանել է մանկասայլակից, որ նա սայլակում քնած Արմանին չարթնացնի:

Այդ պահին ուժեղ «դմփոց» է լսել ու մարդկանց գոռգոռոց: Հասկացել է, որ վթար տեղի ունեցավ: Մինչ այդ նա նկատել էր, որ Արմենակյան փողոցով դեպի ներքև մեծ արագությամբ և «օլորմոլոր» մի սև մեքենա է գալիս: Ինքը մայթին է եղել, իրեն ապահով է համարել:

Աղմուկը լսելով՝ Աննան մի պահ գլուխը շրջել է դեպի հավաքվող մարդիկ, բայց նրա ուշադրությունն ավելի շատ արտասվող երեխայի կողմն էր, նա նորից մեջքով դեպի փողոցն է շրջվել ու գիրկն է առել Տիգրանին: Դրանից հետո ուղղվել, թե՞ չի ուղղվել… էլ ոչինչ չի հիշում:

Ուշքի է եկել հիվանդանոցում: Հարազատները սկզբում չեն ասել, որ երեխաները վրաերթից մահացել են:

Աննան իմացել է, որ իրենց վրաերթի ենթարկած մեքենան սկզբում վրաերթի է ենթարկել մի տատիկի, հետո եկել, հարվածել է իրենց ու սեղմվել մանկապարտեզի ցանկապատին…

«Էրեխեքս մահացել են էս ոչխարի պատճառով… Ես անիծում եմ նրան…»,- Աննան անեծքներ արտաբերեց, նախագահողը պահանջեց, որ նա անեծքներ չհնչեցնի, ամբաստանյալին չվիրավորի:

Աննան ասաց, թե հիվանդանոցում վիրահատել են իր աջ ոտքը, հիմա քայլում է դժվարությամբ, կաղալով:

Ըստ տուժողի՝ ամբաստանյալի կինը եկել է իրենց տուն, միայն ցավակցել է. «Ես լացեցի, նա ասեց՝ վռազ եմ, ու գնաց…»:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը Աննայի ներկայացուցչին դիմելով՝ ասաց. «Քաղհայցի դիմումը տրամադրեք մեր կողմին՝ քաղաքացիական դատավարության կարգով լուծելու համար»: Երբ այս միտքը մի քանի անգամ կրկնվեց, նախագահողը տարակուսեց. «Քրեական դատավարության ընթացքում ինչ-որ քաղաքացիական դատավարության մասին եք հիշատակում…»:

Տուժող Աննայի ներկայացուցիչ փաստաբանը պարզաբանեց, որ տուժողը դատարանին ներկայացրել է հայցադիմում՝ ամբաստանյալից պահանջելով 5 միլիոն 250 հազար դրամ: Ամբաստանյալի հարազատների կողմից տուժողի բուժման ժամանակ տրամադրված 480 հազար դրամը նկատի է առնվել, այդ ծախսը չի ներառվել հայցադիմումի մեջ:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը տուժողին հարցրեց, թե… ինչո՞ւմն է կայանում նրա թշնամությունը ամբաստանյալի նկատմամբ: Տուժողը պատասխանեց. «Ինքը ցավ չքաշեց ինձ հետ… Շան ձա՞գ էր սաստկացրել…»:

Սկսվեց վկաների հարցաքննությունը:

Վկայի կարգավիճակով հարցաքննվեց ամբաստանյալի կինը: Դեպքի պահին նա եղել է մեքենայի մեջ՝ ամուսնու կողքին նստած:

Վկան ասաց, թե առավոտյան ամուսինը առողջական ոչ մի գանգատ չի հայտնել: Իրենք ամուսնու վարած մեքենան են նստել, որ գնան Կոմիտաս:

Տանից մինչև Արմենակյան փողոցի խաչմերուկ՝ ինքն ու ամուսինը զրուցել են իրենց երեխաների մասին: Խաչմերուկ հասնելով՝ էլ չեն խոսել, ամեն մեկը իր մտքերով լռել է:

Վկան նկատել է, որ թաղապետարանի մոտից՝ մայթից 20-30 սմ հեռավորությամբ, ճանապարհով մի տատիկ է բարձրանում՝ իրենց մեքենային ընդառաջ: Իրենք էլ ընթանում էին մայթից մոտ 40 սմ հեռավորության վրա: Վկան նույնիսկ մտածել է՝ էս տատիկն ինչի՞ ա մեքենայի դիմացով գալիս:

Վկան առանց պատմելու տոնը փոխելու, նույն տոնայնության մեջ շարունակեց. «Տատիկին հարվածեցինք ու գնացինք… Ես պտտվեցի, որ նայեմ՝ ի՞նչ ա էղել… Տատիկը ընկել էր, տեսա, որ նրան բարձրացրին, մտածեցի՝ լավ ա, տատիկին բան չի էղել… Հետո ապշահար նայեցի ամուսնուս ու տեսա, որ նրա աչքերը սպիտակ էին, բիբերը չէին երևում, գլուխն էլ թեքված էր դեպի ձախ… Մեկ էլ դեմքս հարվածեցի մեքենայի առջևի մասին, ու կանգ առանք… Քիթս սալջարդ էր եղել, արյուն էր գալիս… Ռազմիկը գլուխը թեքած, անշարժ ինձ էր նայում, հետո հարցրեց՝ էս ի՞նչ էղավ… Չգիտեմ՝ ինչքան ժամանակ անցավ, վարորդի կողմը դուռը մարդիկ սկսեցին բացել… Ես գոռացի՝ իրան ձեռք չտաք, ինքը գիտակցության մեջ չի եղել… Նրան իջեցրինք մեքենայից… Ես էլ իջա… Ռազմիկը մտավ իմ թևը, քայլեցինք դեպի թաղապետարան: Ռազմիկը հարցրեց՝ էս ի՞նչ էղավ, ո՞նց թե տատիկին խփեցի… Ես գնացի թաղապետարան՝ լվացվելու, Ռազմիկն էլ ասեց՝ գնամ տեսնեմ՝ ի՞նչ ա պատահել… »:

Թաղապետարանում կինն իմացել է, որ ամուսինը վրաերթի է ենթարկել նաև մանկասայլակով կնոջ, երեխաներից մեկը մահացել է… Հետո իմացել է, որ մյուս երեխան էլ է մահացել…

Ինքը պատահական մեքենայով գնացել է 8-րդ հիվանդանոց, ստացել է առաջին բուժօգնություն, գնացել է տուն…

Կինն ասաց, որ իրենք Արմենակյան փողոցով շատ դանդաղ են ընթացել: Ինքը հեռվից տեսել է մայթի կողքով դեպի իրենց բարձրացող տատիկին. «Ես չէի մտածում, որ կարող ենք նրան վրաերթի ենթարկել… Մենք ուղիղ գնացինք, ես ոչինչ չասացի…. Մտքովս չէր անցնում, որ էսպես բան կլինի… Ուղղակի նայում էի, մեկ էլ դմփոց լսեցի, պտտվեցի նայեմ՝ ինչ էղավ… Ռազմիկի աչքերը տեսնելով՝ ապշահար եղա… Թվում էր՝ երազ է… Կանգառում գտնվող մարդիկ տատիկին բարձրացրին…»:

Կինն ասաց, որ ամուսինը՝ Ռազմիկը, ինֆարկտ է տարել, նրա սիրտը վիրահատել են: Ինքը սկեսուրից իմացել է, որ Ռազմիկը մանուկ հասակում հիվանդ է եղել էպիլեպսիայով, բայց այդ հիվանդությունը բուժվել է: Ռազմիկը գնացել է բանակ, այնտեղ վարորդ է եղել: Իրենք ամուսնացած են քսան տարի, ինքը երբեք չի տեսել, որ Ռազմիկը էպիլեպսիայի նոպա ունենա: Նա միայն ճնշման դեղեր է խմում…

Կինն ասաց, թե ինքը չի տեսել երկրորդ վրաերթը: Այն հարցին, թե ինչո՞ւ չի փորձել տուժողներին օգնություն ցույց տալ, կինը պատասխանեց, թե ինքը սարսափելի վիճակում էր, շոկի մեջ էր, քթից արյուն էր հոսում…

Կինը պնդեց, թե վրաերթերի պահին Ռազմիկը գիտակցություն չի ունեցել. «Ո՞նց կկանգներ, եթե գիտակցություն չի եղել…»:

Ռազմիկ Ավետիսյանին առաջադրված մեղադրանքի մեջ շոշափվում է էպիլեպսիայով հիվանդ լինելու հարցը. Ավետիսյանը, «տառապելով էպիլեպսիա հիվանդությամբ, դրա հետևանքով նախկինում մի քանի անգամ գիտակցության կորուստ ունենալով, գիտակցելով հիվանդության հետևանքով ցանկացած պահի էպիլեպսիայի նոպա, գիտակցության կորուստ ունենալու հնարավորությունը, իր կողմից օգտագործվող՝ վտանգի աղբյուր հանդիսացող մեքենան կառավարելու անհնարինությունն ու հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, առանց բավարար հիմքերի, վերացականորեն հույս ունենալով, որ կխուսափի դրանցից, իր անձնական օգտագործման մեքենան դեպքի պահին վարել է Արմենակյան փողոցով…»:

Դատարանը հարցաքննեց ևս մի վկայի՝ թաղապետարանի տնտեսվարին: Դեպքի պահին այս վկան գտնվել է թաղապետարանի երկրորդ հարկում: Լսել է աղմուկը, գնացել է վրաերթի վայր: Տեղ է հասել 3-4րոպե անց:

Լսել է, որ մեքենայի ու մետաղե ցանկապատի արանքում ճզմվել է մանկասայլակը. «Տեսա դեֆորմացված սայլակը, միջից երեխայի գլուխ էր երևում…»:

Հավաքվածներից ոմանց հետ այս վկան էլ է գնացել մեքենայի վարորդի դուռը բացելու: Հարկավոր էր այդ մեքենան հեռացնել՝ մանկասայլակում գտնվող երեխային հանելու և օգնելու համար:

Վկան բացել է մեքենայի դուռը: Տեսել է, որ վարորդը նստած է գլուխը կախ, կողքին արտասվող կին է եղել՝ դեմքը արյունոտ: Վարորդին քաշել են, ասել են՝ իջի, իսկ նա պատասխանել է. «Իջնեմ ի՞նչ անեմ»: Վկան ճանաչել է վարորդին՝ Ռազմիկին, նույն վարչական շրջանի բնակիչներ են, վկան տուժողներին էլ է ճանաչել. «Մեր բնակիչներն են…»:

Ռազմիկին քաշել-մեքենայից հանել են, որ մեքենայի փոխանցման տուփը համապատասխան դիրքի բերեն ու կարողանան մեքենան հրել-տեղաշարժել: Հրել-հեռացրել են մեքենան, մանկասայլակում գտնվող երեխային հանել-ուղարկել են հիվանդանոց… Հետո ցանկապատից այն կողմ ընկած մորն են հիվանդանոց են տեղափոխել…

Ռազմիկին վկան մեկ էլ տեսել է ճանապարհային ոստիկանության մեքենայի մեջ նստած…

Նախագահողը հարցրեց՝ վկայի կարծիքով՝ Ռազմիկը, որ մեքենայի դուռը բացողներին ասել է. «Իջնեմ, ի՞նչ անեմ»՝ գիտակցությունը կորցրա՞ծ, թե՞ կատարվածից ցնցված էր: Վկան ասաց, թե չի կարող այդ հարցին պատասխանել…

Հաջորդ դատական նիստին՝ դեկտեմբերի 14-ին, կշարունակվի վկաների հարցաքննությունը:

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live