Այլևս խանութից խտացրած կաթ գնելու կարիք չկա. պատրաստում ենք սեփական ձեռքերով՝ ընդամենը 15 րոպեում. ավելի համեղ է ստացվում, քան խանութից գնածը
LIFEԱյլևս խանութից խտացրած կաթ գնելու կարիք չկա. պատրաստում ենք սեփական ձեռքերով՝ ընդամենը 15 րոպեում. ավելի համեղ է ստացվում, քան խանութից գնածը:

Բաղադրիչներ
200գ կաթ, 200գ շաքար (կամ փոշի),
20գ կարագ
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները խառնեք կաթսայի մեջ (ցանկալի է՝ բարձր կաթսայի մեջ, քանի որ խառնուրդն ուժեղ փրփրում է):

Ցածր կրակի վրա խառնուրդը հասցնում եք եռման: Երբ սկսի եռալ, կրակը բարձրացրեք և եփեք ևս 10 րոպե:
10 րոպե անց խառնուրդը կջրիկանա: Մի վախեցեք, ամեն ինչ ճիշտ է: Զանգվածն աստիճանաբար կսկսի խտանալ:
Երբ սառչի, լցրեք ապակե տարայի մեջ և դրեք սառնարանը: Մի քանի ժամ անց այն ավելի կխտանա:
1
Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close
2
When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan
3
Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in Armenia
4
On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the ...



