Ֆիլիպինների նախագահն ավելի քան 40 պաշտոնյաների մեղադրել է թմրավաճառության մեջ
INTERNATIONAL NEWSՖիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն կառավարության 46 պաշտոնյաների հրապարակավ մեղադրել է թմրանյութերի առքուվաճառքի մեջ։ Նախագահը հայտնել է, որ նրանց հանդեպ քրեական հետաքննությունն է սկսվել։
«Այդ թմրամոլներին մերկացնելու իմ որոշումը հիմնված էր կառավարական գործակալությունների հանդեպ վստահության վրա, որոնք ստուգել են թմրամոլների ցուցակները»,- ասել է Դուտերտեն։ Նրա խոսքերով, ներքին գործերի նախարարությունը վարչական բողոք է ներկայացրել քաղաքական գործիչների դեմ։
Նախագահը նշել է որ փողերի լվացման հարցով կառավարական խորհուրդը եւ կոռուպցիայի դեմ պայքարի նախագահական հանձնաժողովը հետաքննություն են անցկացնում՝ նրանց դեմ քրեական գործեր հարուցելու նպատակով։ Այդ պաշտոնյաներից շատերը, այդ թվում՝ 33 քաղաքապետ, 8 փոխքաղաքապետ եւ Ներկայացուցիչների պալատի 3 անդամ, պետք է մասնակցեին մայիսին կայանալիք միջանկյալ ընտրություններին։
Դուտերտեն հայտարարել է, թե ինքը ընտրություններից առաջ քաղաքական գործիչներին փնովելու նպատակ չունի, սակայն որոշել է այդ մասին բարձրաձայնել, քանի որ իշխանությունները հաստատել են նրանց առնչությունը թմրամիջոցների առքուվաճառքին։
1
0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
2
There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
3
Solis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds
4
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”
5
Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction



