Yerevan, 15.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Թե՛ հասարակական, թե՛ կառավարության շրջանակներում կոռուպցիայի դեմ պայքարի կոնսենսուսային պատկերացում չկա»

INTERVIEW

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է դեռ անցած տարի ձևավորված լիներ, որովհետև «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ստեղծելու մասին» օրենքն այդպես էր նախատեսում: Ուղղակի հեղափոխությունից հետո այդ գործընթացը չիրականացվեց, և փաստացի մենք ունեցանք իրավիճակ, երբ այդ մարմինը դեռ ձևավորված չէ: Մեզ հետ զրույցում նման տեսակետ հայտնեց հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանը: Խոսելով չստեղծված մարմնի ու դրա հետևանքով առաջացած խնդիրների մասին՝ փորձագետը նաև հավելում է. «Թեև որոշակի քայլեր արվել էին, բայց գործընթացը, այդուհանդերձ, կիսատ մնաց: Այս իրավիճակից ելնելով, փաստորեն, ինստիտուցիոնալ բացեր են առաջացել: Մասնավորապես, մարմինը պետք է ստեղծվեր, իսկ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը՝ լուծարվեր: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է զբաղվեր բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերով»:

Նշենք, որ կառավարությունն առաջարկել է երկարաձգել նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ստեղծելու որոշումը, որ 2020 թ. հունվարի 1-ից հայտարարագրման նոր մեխանիզմ ներդրվի։ Առհասարակ, նշված խնդիրն ու հանձնաժողովի ստեղծման երկարաձգումը որքանո՞վ է տեղավորվում կոռուպցիայի դեմ պայքարի տրամաբանության մեջ:

Մարատ Ատովմյանը հարցին ավելի գլոբալ տեսանկյունից է մոտենում. «Խնդիրն այն է, որ մեզ մոտ դեռ չկա հստակ ու վերջնական ձևավորված մոտեցում, թե ինչ ինստիտուցիոնալ համակարգ ենք մենք ունենալու, կամ պետք է ունենանք կոռուպցիայի դեմ պայքարում: Թե՛ հասարակական, թե՛ կառավարության շրջանակներում կոնսենսուսային ինչ-որ պատկերացում չկա: Չկա պատկերացում, թե, վերջիվերջո, մենք ի՞նչ ինստիտուցիոնալ համակարգ ենք ուզում ունենալ, որը պետք է մեզ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար»:

Թվարկելով դեռ նախորդ կառավարության ժամանակ քննարկված մոդելները՝ Մարատ Ատովմյանը շեշտեց, որ, իր կարծիքով, լավագույն տարբերակը ունիվերսալ մարմին ունենալն է: Նրա խոսքով, եթե տարբեր մարմիններ առնչվեն կոռուպցիայի դեմ պայքարին, չի բացառվում, որ մի մարմինն իր բացթողումը գցի մյուսի վրա. «Մեր պրակտիկան ցույց է տալիս, որ մեր հանրային կառավարումը զարգացած չէ: Օրինակ, կա վերահսկիչ պալատի և իրավապահ մարմինների օրինակը. վերահսկիչ պալատը բացահայտումներ էր անում, նյութերն ուղարկում էր դատախազություն, դատախազությունը՝ ոստիկանություն, վերջում էլ ասում էին՝ հանցակազմի բացակայության պաշտճառով գործը չի հարուցվել: Վերահսկիչ պալատին ասում էին՝ գործն ի՞նչ եղավ, ասում էր իրավապահներն են զբաղվում: Իրավապահներն էլ ասում էին՝ հանցակազմ չեն գտել»:

Նա շեշտեց, որ իր մտավախությունը հենց նշվածն է. «Պետք է քննարկվեն մոտեցումները, և ձևավորվի ինչ-որ մի մոդել, որ պրակտիկայում այդպիսի խնդիրներ չունենանք»:

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի դինամիկային ու այն հայտարարություններին, թե «Հայաստանում այլևս կոռուպցիա չկա», Մ. Ատովմյանը նշեց. 

«Որոշ պետություններ, որոնց թվում են Հոնկոնգը, Սինգապուրը, Հարավային Կորեան, մեծ հաջողությունների են հասել հակակոռուպցիոն պայքարում: Բայց անգամ այդ դեպքում իրենք չեն վերացրել հակակոռուպցիոն մարմինները, պահպանել են ինստիտուցիոնալ համակարգը և չեն ասել, որ այլևս կոռուպցիա չունեն: Իշխանությունները փոխվում են: Եթե անգամ որևէ իշխանության պարագայում այդ պահի դրությամբ որևէ երկրում կոռուպցիա չկա, դա չի նշանակում, որ նոր իշխանափոխությունից հետո կոռուպցիա չի լինի: Ինստիտուցիոնալ համակարգերի կարևորությունը հենց այն է, որ ձևավորվի այնպիսի մի համակարգ, որ անկախ անձերից, քաղաքական ուժից, որն այդ պահին երկիրը ղեկավարում է, կոռուպցիա չլինի: Պետք է այնպիսի արդյունավետ պայքար լինի, որ անգամ եթե նոր կառավարություն էլ գա և ցանկանա վերակենդանացնել կոռուպցիան, դա իր համար անհնար լինի: Իսկ մենք դեռ քննարկումների փուլում ենք: Մենք չունենք հակակոռուպցիոն վերջնական ու հստակ ինստիտուցիոնալ համակարգ»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Unibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders