ԵԱ-2015. Լեւոն Արոնյանը սեւերով հաղթեց Մագնուս Կարլսենին, Հայաստանն ուժեղ էր Նորվեգիայից
SPORTԻսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում շարունակվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցում է նորվեգացիների հետ եւ 3 պարտիաներից հետո հաղթում է 2.5:0.5 հաշվով:
6-րդ վարկանիշային համարով հանդես եկող Հայաստանի թիմի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով 44-րդ քայլում հաղթեց աշխարհի գործող չեմպիոն, ՖԻԴԵ-ի առաջին համար Մագնուս Կարլսենին, Հրանտ Մելքումյանը սեւերով պարտության է մատնել Ֆրոդե Ուրկադելին, իսկ Հրանտ Մելքումյանը սպիտակներով ոչ ոքի է խաղացել Յոն Լյուդվիգ Համերի հետ: Սերգեյ Մովսեսյանը դեռ մրցում է Արյան Տարիի հետ, սակայն այդ պարտիան չի կարող ազդել մրցավարտի արդյունքի վրա:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



