Ծառայողական պարտականությունները կատարելիս սահմանին մահացել է 19-ամյա շարքային բուժակը
SOCIETYՀայաստանի սահմանին նախօրեին զինծառայող է զոհվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն հովհաննիսյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Ցավոք առավոտը վատ լուրով պետք է սկսեմ: Խորը ցավով տեղեկացնում եմ, որ երեկ ՀՀ հյուսիս-արեւելյան սահմանագոտում, ծառայողական պարտականությունները կատարելիս մահացել է ՀՀ ԶՈւ-երի N զորամասի զինծառայող, շարքային-բուժակ Համլետ Հրաչի Ավագյանը, ծնված 2000թ.:
Մահը հակառակորդի կրակից չի եղել, այլ մանրամասները կհայտնեն համապատասխան մարմինները: Ցավակցում ենք Համլետ Ավագյանի ընտանիքին եւ հարազատներին»:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
5
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation



