«Միլանի» գլխավոր մարզիչը խուսափել է որակազրկումից
SPORT«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն խուսափել է Ա Սերիայի 28-րդ տուրի` «Ինտերի» դեմ խաղում որակազրկումից, հաղորդում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ Գատուզոն հեռացվել էր Ա Սերիայի 27-րդ տուրի շրջանակում «Կիևոյի» (2:1) դեմ կայացած հանդիպման առաջին խաղակեսում մրցակցի հարձակվող Ռիկարդո Մեջորինիի հետ բախման պատճառով:
Ըստ աղբյուրի` մրցաշարի կարգապահական կոմիտեն որոշել է չորակազրկել Գատուզոյին հաջորդ խաղում: Դրա փոխարեն մասնագետը ստիպված կլինի 15 հազար եվրո տուգանք վճարել:
Հիշեցնենք, որ միլանյան դերբին կկայանա մարտի 17-ին, Երևանի ժամանակով 23:30-ին:
«Միլանը» վաստակած 51 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: «Ինտերը» 50 միավորով 4-րդ տեղում է:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



