Yerevan, 15.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ար­տա­վազդ Բա­յա­թյան. «Եթե մենք ուղ­ղա­կի ուզում ենք խո­սել և սպա­սել՝ վար­չա­պե­տը կա­նի՞, թե՞ ոչ, ար­դեն անի­մաստ է»

INTERVIEW

«Փաստի» հյուրն է երգիչ-երգահան Արտավազդ Բայաթյանը, որի հետ զրույցում խոսել ենք մեր երկրում առկա իրավիճակի, առաջնահերթությունների մասին, ինչպես նաև անդրադարձել մշակույթին:

Դժվար պահ է…

Ա. Բայաթյանը նախ նկատում է՝ մեր երկրում ամենակարևոր փոփոխությունն այն էր, որ մարդիկ ինչ-որ մի հույս ունեցան:

«Հույս ունեցան, որ հնարավոր է՝ ինչ-որ բան փոխեն, որովհետև մինչև այդ վիճակն ամբողջությամբ կարծրացած էր: Մինչ այդ ոչ ոք չէր պատկերացնում, որ ինչ-որ բան կարող է փոխվել: Թե հիմա որքա՞ն է փոխվում, շա՞տ, թե՞ քիչ, ժամանակը ցույց կտա: 8-9 ամիսը դեռ ոչինչ չի նշանակում, որովհետև անցած գրեթե 30 տարիների ընթացքում անընդհատ արվել է մի բան, որը հակասել է թե՛ օրինական պետություն ստեղծելուն և թե՛ պետականություն կառուցելու գաղափարին: Ինձ չի թվում, որ կարող ենք աչքներս բացել ու փակել և այդ ամենը վերականգնված տեսնել: Ուղղակի շատ դժվար պահ է… հիմա բացահայտվում են բոլոր դեպքերը, բոլոր այն մարդիկ, որոնք մասնակից են եղել այդ դեպքերին»:

Համեմատությունների գիրկն ենք ընկնում. ո՞րն է առաջնահերթը

Մեր զրուցակցի կարծիքով՝ երևույթներին պետք է ավելի ռեալ տեսանկյունից նայել:

«Ընդհանրապես մենք շատ մեծ ցանկություններ ունենք, բայց մենք պետք է շատ իրատես լինենք ու հասկանանք, որ մեր հնարավորությունները, մեր ուժը և մեր միջոցները շատ սահմանափակ են: Մենք պետք է այդ տեսանկյունից ամեն ինչին նայենք, ոչ թե նայենք ուրիշ՝ շատ ավելի հարուստ ու զարգացած պետության աչքերով: Մենք համեմատությունների գիրկն ենք ընկնում, և մեզ մոտ առկա ոչ մի բան մեզ դուր չի գալիս: Ասեմ, որ սա մեզ համար մեծ թերություն է»,-նշեց նա՝ ընդգծելով հատկապես բանակի դերն ու կարևորությունը: 

Արտավազդ Բայաթյանի դիտարկմամբ, տեղի ունեցածին հեղափոխություն, իշխանափոխություն անվանելն ընդամենը բառախաղ է, բայց կա ավելի կարևոր հանգամանք. «Եթե իրականում ուզում ենք փոփոխություն կատարվի, ապա այն նախևառաջ մեր գիտակցության մեջ պետք է կատարվի: Սա առաջնահերթ է: Շատ հետաքրքիր բողոք է այն, երբ մարդիկ ասում են՝ «մեր կյանքում ոչինչ չի փոխվել»: Հետաքրքիր է՝ իրենք փոխվե՞լ են, թե՞ ոչ: Օրինակ՝ նա, ով փողոցով քայլելիս թքում է, դադարե՞լ է թքելուց, կամ որ ասում էին անցումով անցիր, ինքն անցումով չի անցել, հիմա դադարե՞լ է անցումով չանցնել: Նախ պետք է հասկանանք այս ամենը: Գիտակցությունը հենց դա է՝ մենք պետք է հասկանանք, որ քաղաքացիներ ենք: Ո՞նց կարող է փոփոխություն լինել մեկի կյանքում, որն անգամ չի ուզում փոխվել սովորական թվացող իրավիճակներում և հարցերում: Իսկ ավելի գլոբալ տեսանկյունից ես միշտ ասել եմ ու կասեմ՝ ամենակարևոր խնդիրը կրթությունն է: Ոչ մի ուրիշ խնդիր կրթության խնդրին չի կարող փոխարինել: Այսինքն, եթե մենք երեխային ճիշտ կրթություն, գիտելիքներ տանք ու իր մեջ արժանապատվություն առաջացնենք, ապա կարող ենք շատ բաների հասնել: Իսկ եթե մենք ուղղակի ուզում ենք խոսել և սպասել՝ վարչապետը կանի՞, թե՞ ոչ, դա արդեն անիմաստ է»:

Մեր երեսն ուրիշ մարդիկ են

Իսկ մշակույթի ոլորտում առողջացում տեսնելու ուղղությունը երգիչ-երգահանը մի շարք անհրաժեշտ քայլերով է պատկերացնում: «Մեր երկրում կան շատ խելացի, բավականին ինֆորմացված և փորձ ունեցող մարդիկ: Պարզապես պետք է լսել ու համախմբել այդ մարդկանց կարծիքները: Խոսքը զազրախոսություններ անողների մասին չէ, այլ այն մարդկանց, որոնք իրենց անցած ճանապարհով, կյանքով ու արածով հաստատել են, որ ինչ-որ հետք են թողել մշակույթում: Մենք նրանց պետք է լսենք, ոչ թե զազրախոսների կամ ինչ-որ մի չինովնիկի, որը եկել է «էնքան որ» չինովնիկություն անելու: Դա չէ մեր երեսը, մեր երեսն ուրիշ մարդիկ են: Հենց նրանք պետք է որոշում կայացնեն, ասեն՝ ո՞ւր պետք է գնանք և ի՞նչ նպատակ ունենք: Լավ է, որ մենք մի ճանապարհ ենք դուրս եկել, բայց մենք պետք է հասկանանք՝ ո՞ւր ենք գնում: Մի ֆիլմ կար, որտեղ մեկը հարցնում էր՝ այս ճանապարհն ո՞ւր է տանում: Մարդիկ ինչ-որ բաներ են ասում, և մի կին ասում է՝ ո՞ւմ է պետք ճանապարհը, որը չի տանում դեպի տաճար: Խոսքն, իհարկե, զուտ ինչ-որ կառույցի մասին չէ… Եթե ճանապարհը չի տանում արվեստի տաճար, ուրեմն այդ ճանապարհը սխալ է: Եվ պետք չէ ուրիշ բաներ փնտրել, մեկնաբանություններ անել և սուտի-մուտի ինչ-որ օրինակներ բերել… Պետք է ուղղակի լսել վերոնշյալ մարդկանց»:

Նրա խոսքով, նշվածը պետք է վերագրել նաև մյուս ոլորտներին:

«Պետք է իմանանք, թե ո՞ւր է տանում ճանապարհը, բայց նաև պետք է հասկանանք, որ այն ծառայելու է միայն մեկ նպատակի: Այդ նպատակը մեր պետականությունն է, հայրենիքն է, մեր քաղաքացին, որն իրեն պետք է արժանապատիվ զգա ու բավարարված լինի բոլոր առումներով: Եթե մենք այդ մթնոլորտը չենք ստեղծում, ուրեմն՝ ոչինչ չենք անում»,-եզրափակեց նա:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Unibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders