Yerevan, 08.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ատոմների, տիեզերքի ու դատարկության մասին ուշագրավ փաստեր

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Նյութը կազմված է մոլեկուլներից, որոնք էլ իրենց հերթին կազմված են ատոմներից, իսկ ատոմը իրենից ներկայացնում է ատոմի միջուկ՝ իր շուրջը պտտվող մեկ և ավելի էլեկտրոններով: Այսինքն, ատոմը կազմված է միջուկից և էլեկտրոններից

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Պարզապես ատոմի հիմնական պարունակությունը դատարկությունն է: Այսինքն, ատոմի ներսում համարյա ոչինչ էլ չկա: Այս ամենը հասկանալու համար ընդամենը պատկերացնենք, որ ունենք մարզադաշտի մեծության ատոմ: Այս դեպքում կտեսնենք, որ մարզադաշտի տրիբունայի վերջին շարքում էլեկտրոններն են, որոնց մեծությունը մոտավորապես գնդասեղի գլխիկի չափ է, դաշտի կենտրոնում միջուկն է՝ ոլոռի չափով, իսկ մնացած մարզադաշտը ընդամենը դատարկություն է: Դարերի ընթացքում տեսականորեն համարվել է, որ ատոմները մատերիայի ամենամանրագույն մասնիկներն են, ընդ որում՝ անբաժանելի մասնիկները (հունարեն «ատոմ» նշանակում է «անբաժանելի»): Միայն 1897 թվականին է հայտնաբերվել բացասական լիցքավորված էլեկտրոնը, իսկ 1911 թվականին՝ ատոմի միջուկը: Ավելի ուշ՝ 1932 թվականին, հաջողվել է այդ «անբաժանելի» ատոմի միջուկը բաժանել՝ ճեղքել, որի արդյունքում էլ մարդիկ իմացան նեյտրոնների և այն մասին, որ ատոմի միջուկը կազմված է չեզոք նեյտրոններից և դրական լիցքավորված պրոտոններից: Հետագայում պարզվեց, որ այս իրոք մանրագույն մասնիկներն իրենց հերթին կազմված են էլ ավելի մանր էլեմենտներից, որոնք այնքան մանր են, որ նրանց կոչեցին ենթաատոմային մասնիկներ կամ քվարկներ: Մինչև 1950 թվականը հայտնաբերվեցին այնքան ենթաատոմային մասնիկներ (100-ից ավելի), որ անգամ որևէ գիտնական հազիվ թե դրանց անունները հիշի: Ասենք, որ ատոմները շատ փոքր են և նրանց չափը մոտ 100 պիկոմետր է (մեկ մետրի տասը միլիարդերորդը)։ Ընդ որում, ատոմի զանգվածի ավելի քան 99.94%-ը միջուկի զանգվածն է: Միջուկը կազմված է մեկ կամ ավելի պրոտոններից և սովորաբար գրեթե նույն քանակությամբ նեյտրոններից ։ Ատոմում պրոտոնների քանակով է պայմանավորված, թե ինչ քիմիական տարրի ատոմ է այն, օրինակ՝ պղնձի բոլոր ատոմներն ունեն 29 պրոտոն, իսկ նեյտրոնների թվով է պայմանավորված, թե քիմիական տարրի որ իզոտոպից է ատոմը։ Ռեզերֆորդը ժամանակին առաջարկել է ատոմի կառուցվածքի մոդել, որը հիշեցնում է արեգակնային համակարգը: Դա ստացավ մոլորակային մոդել անունը։ Ըստ այդ մոդելի, ատոմի կենտրոնում գտնվում է դրական լիցք ունեցող միջուկը, որի զանգվածը գրեթե հավասար է ատոմի զանգվածին։ Մի ջուկի շուրջ պտտվում են էլեկտրոնները (ինչպես մոլորակները Արեգակի շուրջը)։ Չլիցքավորված (չեզոք) ատոմում էլեկտրոնների թիվը այնպիսին է, որ նրանց գումարային բացասական լիցքը չեզոքացնում է միջուկի դրական լիցքը։ Ի տարբերություն մոլորակային համակարգում գործող ձգողության ուժի, ատոմում գործում է էլեկտրական՝ կուլոնյան ուժը: Ի դեպ, տիեզերքն էլ այնպիսին է, ինչպես ատոմը. տիեզերքի հիմնական մասը ևս դատարկությունն է, ինչպես ատոմի ներսում է դատարկություն: Պատկերացրեք՝ եթե տիեզերքի ամբողջ մատերիան հավասարապես բաժանենք, կստացվի, որ տիեզերքի մեկ խորանարդ մետրում կլինի ընդամենը նյութի մեկ-երկու ատոմ: Չնայած այդ դատարկությանը, երբեմն ձգողության ուժով որոշ ատոմներ մոտենում են իրար և վերածվում աստղերի, մոլորակների և այն ամեն ինչի, որը մենք կոչում ենք մատերիա:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

 

Ucom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46