Yerevan, 15.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Փաս­տա­բան­նե­րին 100 հա­զար դրա­մով տու­գա­նե­լու օրենքն ար­դեն գոր­ծում է.դի­մել են ԱԺ նա­խա­գա­հին, պա­տաս­խան դեռ չկա

INTERVIEW

Դեռևս 2018 թվականի փետրվարի 9-ին Ազգային ժողովն ընդունեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որով նախատեսվում էր դատական նիստերի ժամանակ փաստաբաններին մինչև 100 հազար դրամով տուգանելու դրույթը: 2019 թվականի հունվարի 1-ից այս դրույթն արդեն ուժի մեջ է մտել: Փաստաբաններից ոմանք այն ժամանակ բավական մեծ աղմուկ բարձրացրեցին, չնայած հետո կրքերը փոքր-ինչ հանդարտվեցին:

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար, փաստաբան Նինա Կարապետյանցը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ փաստաբաններին տուգանելու, պատասխանատվության ենթարկելու մեխանիզմ արդեն կար.

«Դատարանը սանկցիա էր կիրառում, ուղարկում էր Փաստաբանների պալատ, և դրա հիման վրա այն որոշում էր կայացնում: Կար կոլեգիալ մարմին, որտեղ մարդիկ քննարկում էին և դրա արդյունքում որոշում՝ մեղավո՞ր է փաստաբանը, թե՞ ոչ:

Փաստաբաններին 100 հազարով տուգանելու որոշումը համընկավ «Սասնա ծռերի», Ժիրայր Սեֆիլ յանի և քաղաքական բնույթի այլ դատավարությունների հետ: Փորձեցին փաստաբաններին ճնշելու նոր գործիք ստեղծել. այդ լծակը դատարանի միանձնյա կայացրած որոշումն է, որով փաստաբանները տուգանվում են մինչև 100 հազար դրամով», - ասաց Նինա Կարապետյանցը: 

Վերջինս նշեց, որ օրենքի ընդունման ժամանակ նշվում էր, որ տուգանքը վերաբերում է ոչ միայն փաստաբաններին, այլև դատախազներին: Կարապետյանցն ընդգծեց, որ փաստաբաններից շատերը կփաստեն, որ իրենց և դատախազների գործողությունների նկատմամբ վերաբերմունքը էականորեն տարբերվում է: 

«Դեռ այն ժամանակ փաստաբանները հասկանում էին, որ այս օրինագիծը գործելու է քիչ թվով փաստաբանների համար, և այն ժամանակ բավական մեծ աղմուկ չեղավ դրա առնչությամբ:

Իրականում փաստաբանները մեկ մարդու նման պետք է կանգնեին և թույլ չտային, որ նման օրենք ընդունվեր և որպես գործիք օգտագործվեր յուրաքանչյուրի նկատմամբ: Սա շատ լուրջ խնդիր է փաստաբանների համար: Դատավորը միանձնյա որոշում է, որ ինքը վիրավորվել է, ում ինքը պետք է պատժի և ինչ չափով», - նշեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ այս օրինագիծը մեկ կողմ ևս ունի. նրանք, ովքեր ֆինանսապես կարող են իրենց թույլ տալ, վարձելու են փաստաբան, որն անվերջ կարող է իրենց տեսակետը պնդել, իսկ ֆինանսապես անապահով մարդկանց փաստաբանները դադարելու են այդպիսի պայքար դրսևորել, ինչը պարտավոր են անել: Այսինքն, ըստ Կարապետյանցի, լինելու է սոցիալական անարդարություն: 

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավարը նշեց, որ իրենք՝ որպես իրավապաշտպան կազմակերպություն, դիմել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ օրինագծի չեղարկումը նախաձեռնելու համար, սակայն որևէ արձագանք դեռ չեն ստացել.

«Բոլոր հնարավորությունները կան օրինագիծը չեղարկելու: Այս օրինագծի ընդունման հիմքում դրված էր այն կարծիքը, որ այս կերպ բարձրանալու է դատարանների նկատմամբ հարգանքը, սակայն փաստաբաններին տուգանելով՝ հարգանքը չի բարձրանա: Դատարաններն իրենց այն ձևով պետք է դրսևորեն, որ իրենց նկատմամբ վստահություն և հարգանք լինի: Ակնհայտ է, որ այս օրենքի նպատակը լրիվ այլ է եղել: Այսօրվա իշխանություններն ունեն բոլոր շանսերն այն չեղարկելու: Նրանք մեծամասնություն են կազմում ԱԺ-ում և կարող են միայն իրենց ձայներով հասնել փոփոխության», հավելեց իրավապաշտպանը:

Դեռևս մեկ տարի առաջ՝ օրենքի ընդունման օրերին, այն ժամանակ դեռևս պատգամավոր Արտակ Զեյնալ յանն առաջարկել էր փաստաբաններին՝ դիմել ՄԻԵԴ: Կարապետյանցը նշեց, որ Զեյնալյանը միջազգային իրավունքի ամենամեծ մասնագետներից մեկն է, և ինքն այս առումով կասկածի տակ չի կարող դնել նրա փորձը և գիտելիքները, չնայած որպես արդարադատության նախարար աշխատելու հետ կապված խնդիրներ է տեսնում: 

«Եթե պարոն Զեյնալյանը հայտարարել է, ապա նման հնարավորություն կա, իսկ թե ինչու չարվեց, այդ հարցն ուղղված է Փաստաբանների պալատին: Մենք չենք կարող ամբողջ բեռը վերցնել միայն մեզ վրա: Չնայած մեր տարաձայնություններին՝ պատրաստ ենք միանալ և մասնակցել մեր իրավունքների պաշտպանությանը: Այս համախմբումը նաև ցույց կտար Փաստաբանների պալատի դերը, ի վերջո ինչի համար այն գոյություն ունի, բացի վերապատրաստումներ անցկացնելը և լիցենզիաների համար վճարներ վերցնելը», - եզրափակեց Կարապետյանցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Customer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia