Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Մի աճուր­դի «ոդի­սա­կան». թե ինչ­պես էին ուզում զոհ­վա­ծի մո­րից հող խլել

SOCIETY

Մարտի 7-ին Աբովյանի քաղաքապետարանում կայացավ քաղաքի հողերի հերթական աճուրդ-վաճառքը, որին մասնակցում էր նաև Արցախյան ազատամարտի հերոս նահատակ Նորայր Վարուժանի Կիրակոսյանի մայրը: 

Զարմանալի զուգադիպությամբ աճուրդի օրը՝ մարտի 7-ը, համընկել էր Լյուդմիրեց Պետրոսյանի զոհված զավակի դին մորը հանձնելու օրվա հետ: Նրա որդին՝ Ն. Կիրակոսյանը, ռազմաճակատ էր մեկնել կամավոր: Ծառայության ընթացքում պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով: ... Իսկ մարտի դաշտից տուն չի վերադարձել. զոհվել է 20 տարեկանում: 

Պարտերազմի հերոսը

Արցախի ազատագրման ժամանակ բազմաթիվ մարտական գործողությունների է մասնակցել Նորայր Կիրակոսյանը, ծառայել է տանկային գումարտակում: Եղել է տանկի հրամանատար: 1993 թվականի դեկտեմբերին կայացած թեժ մարտերի ժամանակ հակառակորդի հետ անհավասար մարտում Հակոբ-Կամարի մատույցներում են զոհվել Նորայրն ու իր զինակից ընկերները, երբ ադրբեջանական բանակը Արցախի ողջ երկայնքով անցել էր գրոհի:

Թշնամու կողմից տանկը խոցվելուց հետո, Նորայրի հրամանատարությամբ, տանկի անձնակազմը հասցրել է դուրս գալ և մարտի բռնվել ադրբեջանական հետևակի հետ: Սակայն տեսնելով, որ այլևս պայքարել հնարավոր չէ, գերի չընկնելու համար անձնակազմի անդամներն իրենց մոտ եղած վերջին նռնակով պայթեցրել են իրենց: Մարտից հետո տարածքն անցել է ադրբեջանական կողմի տիրապետության տակ, սակայն 2 ամիս անց հայ զինվորներն, ազատագրելով տարածքը, կարողացել են նաև հողի թմբի միջից գտնել Նորայրի և իրենց զոհված մյուս զինակիցների դիերը:

Մարտակերտի պաշտպանական շրջանի տանկային գումարտակի հրամանատարության կողմից զոհվածի ծնողներին գրված գրությունն ավարտվում է հետևյալ բառերով. «…. Նորայրի և իր անձնակազմի կատարած հայրենանվեր սխրանքը չի մոռացվի իր մարտական ընկերների և Արցախի ժողովրդի կողմից»:

Մարտի 7-ը՝ ճակատագրական օր սևազգեստ դարձած մոր համար

Այդ աղետալի օրից շուրջ քառորդ դար անց՝ 2019-ի մարտի 7-ին, հերոսի մայրը՝ Լյուդմիրեց Պետրոսյանը, ստիպված է եղել մեկ այլ «անհավասար» պայքարի մեջ մտնել, իր ու ամուսնու քրտինքով 30 տարուց ավելի մշակած ու ծաղկեցրած հողը ձեռք բերելու համար: Աճուրդի օրը, սակայն, պարզվել է, որ այն անձինք, ովքեր ուզում են տիրել իրենց կողմից մշակվող հողակտորին, «հայտնվել են» հակառակորդի կարգավիճակում, և թե ինչով կավարտվեր աճուրդը, ոչ ոքի համար պարզ չէր:

Հերոսի մորն աջակցելու նպատակով Աբովյանի քաղաքապետարան էին եկել «Հրադադար, մարդկային կորստի ցավ» հ/կ նախագահ Աղավնի Ղուկասյանը և այլ զոհված հերոսների սևազգեստ մայրեր: 

Նշենք նաև, որ տիկին Լյուդմիրեցն ապրում է Աբովյանի ճարտարագիտականի հանրակացարանի շենքում, բավականին անբարենպաստ պայմաններում, իսկ ապրուստի միակ միջոց հանդիսացող հողակտորն օգտագործելը, պարզվում է, այդքան էլ այլ անձանց սրտով չի եղել:

«Նա ապրում է խոնավ և վատ պայմաններ ունեցող սենյակում: Իր ամուսնու հետ 23 տարի մշակել է հանրակացարանի տարածքում գտնվող այդ հողամասը: Ծառեր են տնկել, անմշակ տարածքը գեղեցիկ պարտեզ են դարձրել: Այդ պարտեզից օգտվում են բոլոր բնակիչները, նստում են ծառերի հովին, հանգստանում են: Ամուսնու մահից հետո նա շարունակել է միայնակ մշակել պարտեզը, սակայն հիմա հայտնվել են մարդիկ, ովքեր ուզում են այդ հողակտորին տիրել և նրանից խլել: Երբ այդ մասին իմացանք, զոհվածների մայրերի անունից դիմեցինք պաշտպանության նախարարություն և միասնաբար որոշում կայացրեցինք օգնել տիկնոջը: Նախարարության ներկայացուցչի հետ եկանք, ներկայացանք Աբովյանի քաղաքապետին: Պարոն Գևորգյանը մեզ շատ լավ ընդունեց և ասաց, որ իր հնարավորությունների շրջանակներում ամեն ինչ կանի, որպեսզի հանկարծ հայրենիքի համար կյանքը տված հերոսի մայրն իրեն վիրավորված և լքված չզգա»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Ղուկասյանը: 

Մայրերն ասում էին նաև՝ չեն հասկանում, թե առհասարակ ինչու է աճուրդի դրվել այդ հողակտորը և արդյո՞ք հերոսի մոր համար արտոնություններ, այնուամենայնիվ, չկան: Եվ եթե այդպես է, ապա որտե՞ղ է արդարությունը:

Օրե՞նք, թե՞ խոնարհում, որն է ավելի վեհ

Իրականում համայնքային սեփականություն հանդիսացող հողակտորների նվիրատվություն օրենքով նախատեսված չէ: Օրենքն ասում է, որ համայնքներին պատկանող գույքը պետք է միայն աճուրդով վաճառվի: Օրենքը՝ օրենք, բայց բարոյական արժեքները չոտնահարելու և արդարությունը վերականգնելու համար և՛ պաշտպանության նախարարությունը, և՛ Աբովյանի քաղաքապետը պատրաստակամություն են հայտնել ձեռք մեկնել հերոս Նորայր Կիրակոսյանի մորը՝ այս թնջուկի վերածված անլուծելի թվացող հարցը բարձր մակարդակով լուծելու համար: 

Վարդիթեր Միրզոյանը, ով ևս իր միակ զավակին կորցրել է Մարտակերտում, նույնպես ապրում է այդ հանրակացարանում և եկել էր աջակցելու Լ. Պետրոսյանին: 

«Մեր զավակները պաշտպանել են հայրենիքը, բայց հիմա, երբ հերթը հասել է զոհվածների հարազատներին պաշտպանելուն, հարցերը բարդանում են: Չնայած մեր բախտը բերել է, մեզ շատ է աջակցում Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը: Երանի բոլոր քաղաքապետները նրա նման լավը լինեն: Նա բոլորի կողքին կանգնած է, բոլորին ամեն կերպ աջակցում է: Բայց աճուրդի ելքին  նա չի կարող որևէ ձևով միջամտել: Պետք է սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի»,ասաց Վ. Միրզոյանը:

Հերոսի մոր արցունքները աճուրդից առաջ և հետո

Աճուրդի ցուցակում Լ. Պետրոսյանի անունը վերջինն էր: Դա նշանակում էր, որ կեսօրից սկսված գործընթացը երկար էր շարունակվելու: Հաճելի արտաքինով, զուսպ, համեստ կեցվածքով ու անսահման բարի աչքերով կինն անհամբեր հետ ու առաջ էր անում, մերթ ընդ մերթ արտասվում: Երբ մոտեցավ իր հերթը, նա շտապ-շտապ քայլեց աճուրդի սենյակ: Դեպի այնտեղ շտապեց նաև մեկ այլ տղամարդ, որը իմանալով հադերձ, թե ով է և ում մայրն է Լ.Պետրոսյանը, ավելի վաղ հայտարարել էր, որ իրեն չի հետաքրքրում՝ ում հետ է «մրցելու», իր խնդիրը հողը գնելն է ու վերջ:

Սակարկությունը սկսվեց: Հայտարարվեց հողի մեկնարկային գինն ու մեկ քայլի արժեքը: Սկսվեց պայքարը: Րոպեների ընթացքում հողի գինը եռապատկվում ու քառապատկվում էր, բայց, բարեբախտաբար, 1 մլն 700 հազար դրամին հասնելով՝ տիկին Պետրոսյանի մրցակիցը հայտարարեց, որ այլևս ինքը քայլ չի անի: Աճուրդում հաղթեց հերոսի մայրը՝ վշտից ու ապրումներից փոքրացած ուսերին վերցնելով հողը գնելու աստղաբաշխական համարվող գումարի բեռը: Հոգու ցավից և վիրավորանքից կրկին հոսեցին տիկնոջ արցունքները: Նրան սատարող կանայք անմիջապես զանգահարեցին Աբովյանի քաղաքապետին և հանդիպում խնդրեցին:

Աբովյանի քաղաքապետի խոսքն ու գործը

Հանդիպման ժամանակ արդեն Վահագն Գևորգյանը վստահեցրեց, որ որպես պաշտոնյա միշտ էլ կանգնած է եղել բոլորի կողքին, հատկապես որդեկորույս մայրերի, սակայն այս դեպքում չէր կարող իր լիազորությունները շրջանցել: 

«Մենք ինչով կարող էինք, օգնել ենք, ավագանու նիստում հողը աճուրդով վաճառելու որոշում ենք կայացրել: Դրանից ավելին ոչինչ անել չէինք կարող»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Վ. Գևորգյանը:

Միևնույն ժամանակ նա հույս հայտնեց, որ կոչով կդիմի բոլոր աբովյանցիներին՝ քաղաքի պարծանք համարվող հերոս Նորայր Կիրակոսյանի մորը սատարելու համար:

«Աբովյանում թասիբով մարդիկ շատ կան: Ես չեմ թողնի, որ տիկին Լյուդմիրեցն իրեն հանկարծ վատ զգա: Հանգիստ եղեք»,- մեզ վստահեցրել էր Աբովյանի քաղաքապետը:

Նոր աշխատանքային շաբաթվա առաջին աշխատանքային օրվա սկզբում տեղեկացանք, որ Աբովյանի քաղաքապետ Վ. Գևորգյանն իր խոսքի տերն է եղել: Կարողացել է բոլոր թասիբով աբովյանցիներին համախմբել ու լուծել այս խնդիրը: Ի դեպ, հողի գնման գումարի որոշ մասն էլ պաշտպանության նախարարությունն է փոխանցել: Եվ այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել, որ այլևս ոչ ոք չի կարող հայոց հողի ազատագրման համար զոհված զինվորի մորից նման անտարբեր ու սառնասիրտ ձևով հող խլելու մասին մտածել: 

Մնում է եզրակացնել, որ հավանաբար, այն, ինչ կատարվեց, որդու նվերն էր իր կորուստը սգացող մորը, ում դին երկուսուկես տասնամյակ առաջ, ինչպես տիկին Լյուդմիրեցն ասաց, «որպես մարտի 8-ի «նվեր»» հանձնել էին իրեն… 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder