Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի «հպարտ» մասնագետները դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին

SOCIETY

Past.am

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին բաց նամակով դիմել են ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցները: Նամակում մասնավորաբար գրված է.

«Ըստ ԿԳՆ պաշտոնական տեղեկատվության (edu.am –ում տեղակայված հայտարարություն) ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը լուծարվելու է և փոխարենը ստեղծվելու է հիմնադրամ: 

Կրթության ազգային ինստիտուտը կրթության համակարգի առաջնային կառույցներից է և դժվար է պատկերացնել հանրակրթության իրականացումը առանց այս կառույցի:

ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը  կրթության ոլորտում ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող կառույց է, քանի որ այն ապահովում է կրթական քաղաքականության արդյունավետ մշակումը:

Թավշյա հեղափոխությունը նաև նպատակ էր հետապնդում զարգացնել կրթությունը՝ այսօրվա «թույլ, անորակ» կրթական համակարգը բարձրացնել նոր աստիճանի՝ նրան տալով նոր որակ: Արդյո՞ք ԿԱԻ-ի լուծարումը այդ նպատակին հասնելու միակ ու կարճ ճանապարհն է: Արդյո՞ք այդչափ գիտնականների և կրթության ու գիտության զարգացման մեջ այդքան տարիների հսկայական ավանդ ներդրած արհեստավարժ կադրերի, որոնք ունեն տեղական և միջազգային կառույցների շնորհած համապատասխան վկայականներ, արտերկրում վերապատրաստված և վերապատրաստումներ իրականացրած փորձառու մասնագետներ, Հանրապետության ամբողջ կրթական համակարգը գիտելիքներով զինող, կարողություններ ու հմտություններ զարգացնող, չափորոշիչներ ու ծրագրեր, դասագրքեր և ուսումնամեթոդական ձեռնարկներ ստեղծող, անընդմեջ տարբեր ուսումնական և ոչ ուսումնական, մինչև անգամ սոցցանցային նյութեր փորձաքննության ենթարկող համապատասխան գիտելիքների, կարողությունների և հմտությունների տիրապետող մասնագետների գրչի մի հարվածով լուծարումն այդ նպատակին հասնելու ամենակարճ ու դյուրին ճանապարհն է: Արդյո՞ք նախարարությունը կամ կառավարությունը ունի կադրերի այնպիսի հզոր բազա, որով կարող է համալրել նոր ստեղծվելիք կառույցը, որը զերծ լինի բոլոր այն թերություններից ու թերացումներից, բացթողումներից ու վրիպումներից, որոնք առկա էին ԿԱԻ-ում, և որոնք չի կարողացել վերացնել: Արդյո՞ք հնարավոր է կարճ ժամանակամիջոցում ստեղծել կատարյալ արդյունավետ աշխատող կառույց:

Կառավարությունն ու նախարարությունը միայն մտածում են ԿԱԻ-ն փակելու մասին՝ առաջնորդվելով հետևյալ սկզբունքով. «Կառույցը կա՝ խնդիր կա, կառույցը չկա՝ խնդիր չկա»: Եթե շարժվենք այս տրամաբանությամբ, ապա մեր երկրի բոլոր կառույցներն էլ խնդիրներ ունեն, և դա բնական է: Եթե կառույցն աշխատում է, ուրեմն նա կունենա խնդիրներ: Ավելի հարմար չէ՞ արդյոք լուծել խնդիրները, կամ դրանց լուծման ուղիներ փնտրել, ամրացնել ու հզորացնել կառույցը՝ նրանում առկա պոտենցիալ ուժերի միջոցով, քան վերացնել այն՝ իր ամբողջ հզոր գիտամանկավարժական ու ակտիվ, արդյունավետ գործունեություն ծավալող աշխատակազմով:

Մենք մեր բաց նամակն ենք ուղղում Ձեզ՝ ակնկալելով Ձեր խելամիտ, ոչ հապճեպ, հիմնավորված պատասխանը, միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ ոչ մի մասնագետ, կրթության բնագավառում այսչափ հզոր ու մեծ ավանդ ունեցող ոչ մի կոլեկտիվ թույլ չի տա շատ կարճ ժամանակահատվածում նման աղքատ ու խնդիրներով լի երկրում լուծարել մի գործող  կառույց, ինչպիսին է ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը:

Եթե կարելի է ԿԱԻ-ի հսկայական գործառույթները վստահել և բաշխել ոչ պետական ու հասարակական կազմակերպություններին, ապա մեր երկրին պետք չեն ո՛չ արդյունավետ կրթական համակարգ, ո՛չ կրթված քաղաքացի, ո՛չ ինժեներ, ո՛չ ուսուցիչ, ո՛չ տնտեսագետ, ո՛չ բժիշկ կամ այլ մասնագետ, ո՛չ էլ արդի կոմպետենցիաներով օժտված, աշխատանքային շուկային և միջազգային պահանջներին համապատասխանող քաղաքացի:

Ինչպես Ձեր, այնպես էլ մեր նպատակն է ամեն ինչ անել կրթական համակարգի բարելավման համար, մինչդեռ անցյալ տարի Ձեր կողմից համապատասխան ցուցում չստանալու պատճառով ԿԱԻ-ն լույս չընծայեց տասը անուն գիտամեթոդական ամսագիր, և դա այն դեպքում, երբ ֆինանսական հատկացում եղել էր: Ուսուցիչները սպասում են իրենց հոդվածների տպագրությանը, որպեսզի ստանան համապատասխան տարակարգ և դույզն-ինչ բարելավեն իրենց նյութական վիճակը:

Դադարեցվել են վերապատրաստման դասընթացները, մինչդեռ ԿԱԻ-ի մասնագետներին սպասում են ոչ միայն ՀՀ-ի, այլև Արցախի ուսուցիչները:

Աշխատանքային գործընթացները դադարեցնելով` դժվար կլինի դրական արդյունքի հասնել: Կրթական ոլորտն ունի բազմաթիվ թերացումներ, որոնք պետք է լուծել հընթացս  և ոչ թե փակել-կասեցնել-դադարեցնել-լուծարել:

ԿԱԻ աշխատողներին մտահոգում է, թե   ինչ է նախատեսվում ստեղծել ԿԱԻ-ի փոխարեն, ե՞րբ: Ի՞նչ է սպասվում Երևանում և 8 մասնաճյուղերում  աշխատող 286 մասնագետներին: Մի՞թե կարելի է նման  հզոր ու կայացած կառույցը մեկ հարվածով վերացնել:

Հաճախ բարձր ամբիոններից անընդհատ նշվում է, որ ԿԱԻ-ին անարդյունավետ է աշխատում: Ո՞վ, ինչպե՞ս է չափել աշխատանքի անարդյունավետությունը և ի՞նչ  ուսումնասիրությունների արդյունքում է եկել այն եզրակացության, որ ԿԱԻ-ի աշխատանքի արդյունավետությունը ցածր է և ի՞նչ հիմքերով են աշխատողներին գործազուրկ դարձնում:  Եվ որ ամենակարևորն՝ ի՞նչ է լինելու ԿԱԻ աշխատակիցների ճակատագիրը լուծարումից հետո:

Ի դեպ՝ կառավարության որոշում դեռ չկա, բայց ԿԱԻ-ի աշխատողներին ծանուցել են, որ ապրիլի մեկից այլևս չեն աշխատելու:

ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի «հպարտ» մասնագետներ»:

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder