Գերմանիայի արևմուտքում հզոր փոթորկի պատճառով դադարեցվել է գնացքների երթևեկությունը
INTERNATIONAL NEWSԳերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա երկրամասում երկաթուղային համակարգը կաթվածահար է եղել՝ «Էբերհարդ» հզոր ցիկլոնի պատճառով:
Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն, ժամանակավորապես դադարեցվել է Deutsche Bahn ընկերության գնացքների երթևեկությունը, գնացքները չեն կարողանում երկար երթուղիներով հաղորդակցություն իրականացնել դեպի Համբուրգ, Հանովեր, Ֆրանկֆուրտ:
Նիդեռլանդներից կամ Բելգիայից ժամանող և դեպի այդ երկրներ մեկնող միջազգային գնացքների երթևեկությունն ամբողջովին դադարեցվել է:
Հաղորդվում է, որ փոթորիկը Գերմանիայի տարածքով շարունակում է տեղաշարժվել արևմուտքից արևելք և կարող է հետագա հետևանքներ բերել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



