Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է կցորդիչով ավտոմեքենաների համար
SOCIETYԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ին, ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է կցորդիչով ավտոմեքենաների համար:
Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Շիրակի մարզի Անիի, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



