Վթար Խանջյան փողոցում. «BMW»-ն բախվել է վերնանցումի բետոնե սյանը
SOCIETYՄարտի 10-ին, ժամը 20:39-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ պաշտոնական կայքից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Խանջյան փողոցի թիվ 9/1 շենքի մոտակայքում «BMW 530» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ե., ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել վերնանցումի բետոնե սյանը։ Ավտոմեքենայից տեղի է ունեցել յուղի արտահոսք։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:
ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



