Yerevan, 06.February.2026,
00
:
00
BREAKING


Այս պահին տարածքային կառավարման համակարգում կրճատումները հավասարազոր են ԶՈւ-ում կրճատումներին. Միհրան Հակոբյան

POLITICS

Այս պահին տարածքային կառավարման համակարգում կրճատումները հավասարազոր են Զինված ուժերում կրճատումներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է hասարակական–քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը` խոսելով կառավարության կողմից մարզպետարանների աշխատակազմի կրճատման մասին:

Միհրան Հակոբյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Այս պահին տարածքային կառավարման համակարգում կրճատումները հավասարազոր են Զինված ուժերում կրճատումներին: Ցանկացած ռեֆորմ պետք է լինի ճիշտ ժամանակին: Պետական ապարատում միգուցե և ուռճացվածություն կա: Սակայն չկա նպատակների և գործողությունների համակարգային ուսումնասիրություն, որը թույլ կտար ռացիոնալ գնահատական տալ` որքանո՞վ է ուռճացված պետական ապարատը: Բայց սա առանձին քննարկման թեմա է:

Եթե գլոբալ առումով կրճատումների խնդիրը վիճելի է սոցիալ-տնտեսական ու բարոյահոգեբանական տեսանկյունից, ապա տարածքային կառավարման համակարգում կրճատումներն ուղղակի հարվածի տակ են դնում երկրի պաշտպանունակությունը: Հիշեցնեմ, որ պատերազմը դեռևս չի ավարտվել, արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ոլորտում իշխանության գործողությունները, մեղմ ասած, առանձնապես չեն փայլում, իսկ Ադրբեջանը չի թաքցնում, որ պատրաստվում է լայնածավալ մարտական գործողությունների վերսկսմանը:

Հենց այս պատճառով է, որ տարածքային կառավարման համակարգում, մասնավորապես` մարզպետարանների աշխատակազմերը 30-40 տոկոսով կրճատելու հարցը վերանայում է պահանջում: Տարածքային կառավարման համակարգը բանակի թիկունքն է, պատերազմի ժամանակ մարզպետարաններն ու տարածքային կառավարման այլ հարակից հաստատություններն են ստանձնելու թիկունքային ապահովման գործողությունների կարևորագույն գործառույթները` սկսած զորահավաքին աջակցելուց, վերջացրած ինժեներական աշխատանքների ու մատակարարման հետ կապված խնդիրներով:

Այլ կերպ ասած` թիկունքի օպերատիվ կառավարման գործողությունների ողջ լոգիստիկան ուղղակիորեն կապված է տարածքային կառավարման համակարգի հետ:

Այս հարցում սխալը կարող է կործանարար հետևանքներ ունենալ: Կրճատումների ծրագիրը ներկայացրած փոխվարչապետն ու ֆինանսների նախարարը միգուցե և լավ են հասկանում ֆինանսներից, բայց հավատացեք, նրանք ոչինչ չեն հասկանում պատերազմից և պատերազմական ժամանակ բանակի թիկունքային ապահովման լոգիստիկայի կառուցվածքային նրբություններից:

 Սովորական աքսիոմա է` թիկունքում խնդիրներ եղան, ճակատը երկար չի դիմանալու: Ուստի հրամայական է, որ տարածքային կառավարման համակարգում կրճատումների հարցը լրիվ առանձին քննարկվի` խնդիրը դիտարկելով պաշտպանական համակարգի և պատերազմի դեպքում թիկունքի օպերատիվ կառավարման խնդիրների համատեքստում: Անպայման խորհրդակցեք Պաշտպանության նախարարության հետ, Գլխավոր շտաբի հետ: ԱԱԽ-ի հետ մի խորհրդակցեք, իմաստ չկա»:

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live