Հրդեհ վագոն-տնակում. տուժածներ չկան
SOCIETYՄարտի 9-ին, ժամը 21:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ կրակ է նկատվում Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակա այգում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դալմայի այգիների սկբնամասում գտնվող վագոն-տնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:50-ին, մարվել՝ 22:29-ին:
Ամբողջությամբ այրվել են վագոն-տնակի (չբնակեցված, մոտ 32 քմ) ներսի երեսպատումը և կենցաղային իրեր:
1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



