Yerevan, 02.April.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանական կողմը զորավարժություններն անցկացնում է, որ բանակցությունների սեղանին հայկական կողմը ճնշված լինի. ռազմական փորձագետ

INTERNATIONAL NEWS

 

 Ադրբեջանում մարտի 11-ից 15-ը անցկացվող զորավարժությունները քանակով, մասշտաբներով նաև ներգրավված սպառազինությամբ աննախադեպ են. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը:

 

Նրա խոսքով` Ադրբեջանն այս զորավարժություններում ներգրավել է այնպիսի զինտեխնիկաներ, որոնք առաջին անգամ են օգտագործվելու զորավարժությունների ընթացքում:

 

Հարցին` ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանն այս զորավարժությունն անցկացնելով, նա ասաց, որ առաջին հերթին Ադրբեջանի յուրաքանչյուր զորավարժություն ՀՀ կողմից ընկալվում է որպես պատերազմի վտանգ, որովհետև պատերազմը հենց այնպես չի սկսվում, պատերազմը սկսվում է ուժերի կուտակումից:

 

«Եթե պարզապես սկսեին ուժեր կուտակել, հայկական կողմի համար պարզ կլիներ, որ դրանք արդեն պատերազմի նախանշաններ են: Հիմա զինավարժության անվան տակ են կուտակվում, ինչն արվում է նրա համար, որ զգոնությունը թուլացնեն: Հնարավոր է՝ հենց այնպես չեն կուտակվում: Ես ասում եմ` աննախադեպ կուտակումներ են, այսպիսի զորավարժություններ ես չեմ հիշում վերջին մի քանի տարում»,- ասաց Համբարձումյանը:

 

Փորձագետը նշեց, որ շուտով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում է նախատեսվում, և հենց այդ հանդիպման շեմին այս զինավարժությունը, նոր զինատեսակների փորձարկումը, հայկական կողմի վրա ճնշում գործադրելու համար է:

 

«Սա նրա համար է, որ ընդգծի Ադրբեջանի ռազմական առավելությունը, որ այդ ճնշումը գործադրվի, որ բանակցություններին հայկական կողմը ավելի ճնշված, ավելի «հնազանդ» լինի»,- ասաց նա:

 

Նրա կարծիքով` այդ զորավարժությունները շատ մեծ վտանգ են պարունակում և չի իմացվի, թե ինչ կարող է լինել դրանից, մանավանդ որ այն նախապես պլանավորված չի եղել:

 

Վան Համբարձումյանը նշեց, որ հայկական կողմն ամպայման պետք է մոբիլիզացիա հայտարարի: «Կամ գոնե պետք է պատրաստվեն մոբիլիզացիային, ուժերը պետք է բերվեն մարտական պատրաստվածության: Բացի դրանից, միջազգային հանրությանը պետք է միանգամից սկսել ահազանգել, արդեն հիմա է պետք, որ ՀՀ դիվանագիտական կորպուսն սկսի միջազգային հանրության մոտ այս մասին բարձրաձայնել, որովհետև սա շատ մտահոգիչ է»,- շեշտեց նա:

 

Նա նշեց, որ կանխատեսում է զարգացումներ թե՛ բանակցային ֆոնի վրա, թե՛ ռազմաքաղաքական դաշտում: «Ինչ-որ նախանշանները կան, որ սպասվում են լուրջ զարգացումներ և մեր երկիրը պետք է պատրաստ լինի դրան»,- ասաց Համբարձումյանը:

 

Դիտարկմանը` վերջին շրջանում խոսվում է, որ սահմանային լարվածությունը նվազել է, նա նշեց, որ նվազել էր, քանի որ Արդբեջանը ողջ սահմանի երկայնքով իրականացնում էր ինժեներական աշխատանքներ, ամրապնդում էր սեփական դիրքերը: «Այդ առումով Ադրբեջանի հանրապետությանը ձեռք չէր տալիս սահմանային լարվածություն, որովհետև եթե հայկական կողմի հետ փոխհրաձգության մեջ մտնեին, այդ ինժեներական աշխատանքները կատարելը հնարավոր չէր լինի»,- ասաց բանախոսը:

 

Համբարձումյանը հավելեց, որ բանացությունների սեղանի շուրջ ադրբեջանական կողմից մեծ «գրոհ» է ակնկալում: «Երբ Փաշինյանն ասում է բանակցությունները հանուն բանակցությունների են, ես դա լուրջ չեմ ընկալում: Ադրբեջանական կողմը չի նստում բանակցությունների հանուն բանակցությունների: Ես ակնկալում եմ մեծ ճնշում հայկական դիվանագետների վրա և չեմ բացառում, որ այդ ընթացքում որոշակի սահմանային սրացումներ կլինեն՝ հայկական կողմի վրա ավելի ընդգծված ճնշում գործադրելու համար: Այս զորավարժություններն արդեն ճնշում են»,- եզրափակեց նա:

 

IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.