ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հնգօրյա այցով կմեկնի ԱՄՆ
SOCIETYՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հնգօրյա այցով կմեկնի ԱՄՆ: Նա կմասնակցի մարտի 11-ից 22-ը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 63-րդ նստաշրջանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նախարար Բաթոյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:
«Այս տարի նստաշրջանի առաջնային թեման է լինելու սոցիալական պաշտպանության համակարգերը, գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների կարողությունների զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու հանրային ծառայությունների հասանելիությունը»,-նշել է Զարուհի Բաթոյանը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



