Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Տիկի՛ն Հակոբյան «կռուտիտներ» անելու փոխարեն պարզապես զսպեք Ձեր ամբիցիաները

BLOG

Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Բերեք մատների վրա բացատրեմ, թե քանի հատ մանիպուլյացիոն հնարք կիրառեց Աննա Հակոբյանը մեկ հարցազրույցում։

Հիմնական շեշտը զգացմունքայնության ու սենտիմենտների վրա էր, թե բա՝ մարդուս համարյա չեմ տեսնում, գոնե ինքնաթիռում շփվենք։ Նախ՝ դա Աննա Հակոբյանի ու իր ամուսնու խնդիրն է, ոչ թե հասարակության, իսկ եթե դա այդ աստիճան անհաղթահարելի է, թող ամուսնուն հորդորի այլ աշխատանք գտնել, որի դեպքում ավելի շատ կտեսնեն իրար։ Հետո՝ սա մանիպուլյացիա է։ Աննա Հակոբյանն իր ամուսնուն տեսնում է պարբերաբար, միայն վերջին երկու շաբաթում առնվազն մի քանի հրապարակային դրվագ կա, երբ նրանք միասին թատրոն են գնացել, միտինգի են գնացել, էլ չասեմ այն մասին, որ Աննա Հակոբյանը Կառավարությունում կաբինետ ունի։ Շատ կներեք, իհարկե, բայց, դատելով այն բաց տեղեկատվությունից, որ կա դաշտում, իմ կինը երևի ավելի քիչ է տեսնում ինձ, քան Աննա Հակոբյանն իր ամուսնուն։

Անցնենք առաջ ու անդրադառնանք ինքնաթիռի դատարկ աթոռի հանճարեղ թեզին։ Ես չեմ մանրանա ու չեմ ասի, որ եթե արարողակարգով առաջին տիկնոջ այց նախատեսված չէ, ապա Աննա Հակոբյանն ավելորդ էր ինքնաթիռում։ Քավ լիցի, այր ու կին՝ մի մարմին, բայց ոչ մի արարողակարգով ու ինքնաթիռում առկա առաջին տիկնոջ բազկաթոռի մասին լոլոյով չի կարելի բացատրել Մարիամ Փաշինյանի առկայությունն ինքնաթիռում։ Դա որևէ կերպ հիմնավորված ու արդարացված չէ։ Եթե փաստարկն այն է, որ, միևնույն է, ինքնաթիռում տեղ կար, ապա նշանակում է, որ տեղ կար ցանկացած քաղաքացու համար, ով չուներ վիզայի խնդիր, որովհետև Մարիամ Փաշինյանը որևէ հավելյալ արտոնություններ չունի այս տեսանկյունից, քան Փեփռուշյան Նունուֆարն ու Պողոսյան Պետրոսը։ Տենց ազատ տեղերով լիներ՝ ինչո՞ւ է միայն աղջկան տանում, թող ողջ գերդաստանին հերթով վոյաժների տանի։

Հարցի ֆինանսական կողմին էլ անդրադառնանք։ Աննա Հակոբյանը հպարտ դեմքով հայտարարում է, որ բոլոր ուղևորությունները, բացի նախատեսված դեպքերից, կատարվել են անձնական միջոցների հաշվին։ Նույնը հայտարարվում էր, երբ նույն Մարիամ Փաշինյանի տարեդարձի խնջույքի ֆինանսական կողմի մասին էր խոսքը, նույնը հայտարարվում է, երբ շոփինգի վերաբերյալ են հարցնում և այլն։ Սա շատ հարմար մարտավարություն է, առավել ևս, որ այս իշխանությունները, ըստ էության, պարալիզացրել են Էթիկայի հանձնաժողովի աշխատանքն ու, մեծ հաշվով, որևէ առումով թափանցիկ չեն ու հաշվետու չեն իրենց միջոցների հայտարարագրման հարցում։ Ես գիտեմ, որ Նիկոլն էլ, Աննան էլ որոշակի լեգալ եկամուտ ունեն, բայց ես եմ ու կասկածամիտ եմ, խնդրում եմ՝ ապացուցե՛ք ինձ, որ ձեր լեգալ եկամուտները բավարար են, որ դուք չբոլորած տարում հա՛մ մի 5 անգամ անձնական միջոցներով վոյաժներ անեք, հա՛մ հյուրանոցների համարների համար վճարեք, հա՛մ շոփինգներ անեք, որոնց արգասիքները, մեղմ ասած, շատ հեռու են Աննա Հակոբյանի այն հավաստիացումից, որ ցանկացած միջին խավի ներկայացուցչի համար մատչելի են, հա՛մ ծննդյան տարեդարձներ անեք, հա՛մ սնվեք, համ էլ մնացած առօրյա ծախսերը հոգաք։

Շարունակելով Աննա Հակոբյանի մանիպուլյացիաների թեման՝ հատուկ ուզում եմ սևեռել ուշադրություններդ նրա հարցազրույցի վերջին մասի վրա, երբ Աննա Հակոբյանն սկսեց լեռան քարոզ կարդալ մեդիաների վրա, գանգատվել ֆեյք նյուզից ու ոչ հիմնավոր քննադատությունից, օդում կախված լուրերից և այլն։ Որպեսզի մանիպուլյացիան պարզ լինի, ես անգամ չեմ անդրադառնա, որ ֆեյք նյուզեր ու օդում կախված խոսակցություններ հանրայնացնելու հարցում մեդիա դաշտի ցանկացած ներկայացուցիչ շատ հաց ու պանիր պետք է ուտի, որպեսզի ոտք գցի Աննա Հակոբյանի ամուսնու ու իրենց ընտանեկան բիզնես հանդիսացող ՀԺ-ի հետ։ Կրկնում եմ՝ ես դրան չեմ անդրադառնում։ Եկեք մի անգամ էլ դիտենք հարցազրույցն ու հաշվենք, թե քանի անգամ է Աննա Հակոբյանը մեղադրանքներ ու ակնարկներ անում նախորդ իշխանություների մասին, որոնք լայաղ չի անում ամրագրել գեթ մեկ փաստով։ Տեսե՛ք, իրեն ձեռքից բռնացրել են արդեն տասնյակին մոտեցող դրվագների վրա, երբ առնվազն հարցեր են առաջանում այն աստիճան, որ ինքը ստիպված է դիմել իշխանության քարոզչամեքենայի լոկոմոտիվ Հանրայինին, էդ փաստերը ծփում են Ֆեյսբուքում ու մամուլում, բայց ինքն անմեղ դեմքով գալիս ու սկսում է մեղադրել նախկիններին՝ չբերելով և ոչ մի փաստ, ոչ մի ապացույց և էդ ամեն ինչը համեմում, որ, видите ли, ես էլ եմ լրագրող ու սրտացավ եմ, թե ինչ թույլ են մեր լրագրողներն, ու ինչ քըխն է մեր մեդիա դաշտը։

Տիկի՛ն Հակոբյան, այդքան սրտացավ եք ֆեյք նյուզերով, մեդիա մանիպուլյացիաներով ու լրագրողական մակարդակով՝ բարի եղեք ու սկսեք սեփական օրինակ ծառայել Ձեր մասով, եթե Ձեզ դիտարկենք որպես լրագրողական համայնքի ներկայացուցիչ, իսկ եթե Ձեզ դիտարկենք որպես վարչապետի կին, ապա խորհուրդ եմ տալիս հաթաթաներ ու, կներեք, բայց կռուտիտներ անելու փոխարեն պարզապես մի քիչ զսպել Ձեզ ու Ձեր ամբիցիաները և գոնե մնացեք Ձեր իսկ ու Ձեր ամուսնու գծած այն սահմաններում, որոնք առկա էին մինչև Ձեր գերդաստանի իշխանության գալը։

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference