ԿԸՀ-ն հաստատել է հանրաքվեի քվեարկությանն օգտագործվող դրոշմակնիքի նմուշը
POLITICSՀայաստանի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը նոյեմբերի 15-ին գումարած արտահերթ նիստում հաստատել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի քվեարկությանն օգտագործվող դրոշմակնիքի նմուշը: Համաձայն հանձնաժողովի որոշման` դրոշմակնիքի նմուշում նշված է «ՔՎԵ» բաrը և հանրաքվեի քվեարկության օրը, ամիսը և տարեթիվը՝ «06.12.15»:
Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ԿԸՀ մամուլի ծառայությունից, ԿԸՀ արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը քննարկման արդյունքում մերժել է ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի անունից Պարույր Հայրիկյանի ներկայացրած դիմումը(Պարույր Հայրիկյանը հորդորում էր ԿԸՀ-ին հրաժարվել իր կարծիքով գործող Սահմանադրության կոպտագույն խախտումներով ասպարեզ իջեցված նախագծի վերաբերյալ հանրաքվե կազմակերպելու հանձնարարականից-խմբ.):



