Yerevan, 29.January.2026,
00
:
00
BREAKING


Իրան չի հետաքրքրում բյուջեի մուտքը, հետաքրքրում է՝ էնքան թանկ լինի, որ ոչ ոք չծխի. Փաշինյանը բարկացավ Թորոսյանի վրա

SOCIETY

Past.am

Կառավարության այսօրվա նիստում Հարկային օրենսգրքում փոփոխությունների եւ հարակից նախագծերի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարկացավ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վրա:

 

Մասնավորապես, Արսեն Թորոսյանը նշեց, որ ստիպված են քննարկել մի օրինագիծ, որն այսօր առավոտյան են ստացել. «Հիմա պետք է քվեարկենք մի նախագիծ, որն այսօր առավոտյան ենք ստացել, բայց դրանում փոփոխություններ են արվել, օրինակ՝ ակցիզային հարկի փիլիսոփայությունը այսպես ասած դեֆորմացվել է: Մեկը շաքարի հարկ կոչեցյալն է, որը փաստացի արդեն գազավորված ըմպելիքների հարկ է: Սա արդեն ոչ մի կապ չունի առողջապահական խնդիր լուծելու հետ: Գազավորված, շաքար չպարունակող, այլ այլ նյութեր պարունակող հյուղթերը նույնքան վնասակար են, որքան հանքային ջրերը: Այսինքն այդտեղ վնասակար է միայն CՕ2 գազը»,-ասաց Թորոսյանը նկատելով, որ ծխախոտի (խոսքն էլեկտրոնային ծխախոտի մասին է-խմբ) ակցիզային հարկը նախորդ օրինագծում մոտ 8 հազար դրամ էր, հիմա 4 անգամ իջել է:

 

 

Այս ելույթը զայրացրեց վարչապետ Փաշինյանին. «8 ամիս քննարկում ենք, պարզվում է, էլի տեղյակ չենք քննարկումից: Ինչու է այդպես»,-հարց ուղղեց նա:

 

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այո, էլեկտրոնային ծխախոտի ակցիազային հարկը նվազել է, որովհետեւ ոլորտի մասնագետները նշում են, որ չնվազելու դեպքում կունենայինք հարկային մուտքերի նվազում:

 

Փաշինյանը դիմելով արսեն Թորոսյանին ասաց, որ իր ասած ձեւակերպումների տակ ընկնում են նաեւ հայկական արտադրության կոմպոտները. «Մենք գյուղացիների մթերման մասին պե՞տք է մտածենք, թե չպետք է մտածենք: Մենք կառավարություն ենք եւ չենք կարող լինել միայն առողջապահության նախարարություն կամ միայն ֆինանսների նախարարություն: Ամեն ինչի մասին էլ պետք է մտածենք: Սննդի ոլորտում մենք էնքան խնդիրներ ունենք, օրինակ սպիտակ հացը մարդկանց առողջությանը վնաս է: Բռնենք նենց անենք, սպիտակ հացը 6 անգամ թանկանա, մարդիկ չուտեն կամ քիչ ուտեն»,-ասաց Փաշինյանը:

 

Նա նշեց, որ երկրում պետք է մտածված հակածխախոտային քաղաքականություն տարվի, որովհետեւ դա նաեւ հարկ վճարող ամենաարդյունավետ ճյուղերից է:

 

Արսեն Թորոսյանի դիտարկմանը, որ իրենց հետ չեն խոսել ակցիզային հարկը նվազեցնելիս, Փաշինյանը կտրուկ արձագանքեց. «Դուք տեղյակ չէի՞ք: Որ հ/կ-ն ասում է՝ մեզ չեն ներգրավել քննարկումների մեջ, ես հասկանում եմ, որ նախարարն է ասում՝ մեզ չեն ներառել քննարկումների մեջ, ինձ համար անհասկանալի է:  Անձամբ ես ձեզ հետ 5 անգամ այս թեմայով խոսակցություն եմ ունեցել: Իսկ ո՞վ է ասել, որ երեկ երեկոյան պետք է իմանայիք այս փոփոխության մասին:

 

Եկեք ծխախոտի արտադրությունը ՀՀ-ում վաղվանից արգելենք, տեսնենք ինչ կլինի: Ինչի՞ չեք առաջարկում արգելել ծխախոտի օգտագործումն ու արտադրությունը ՀՀ-ում: Իրան չի հետաքրքրում բյուջեի մուտքը, իրան հետաքրքրում է՝ էնքան թանկ լինի, որ ոչ ոք չծխի»,- ասաց վարչապետը:

 

Առողջապահության նախարարն էլ արձագանքեց. «Ինձ էլ է հետաքրքրում, որ հարկային մուտքեր լինեն, որ մեր ոլորտին էլ հատկացումներ լինեն»:

 

Վարչապետը հայտարարեց, որ կառավարության կողմից Հարկային օրենսգրքի ընդունումից հետո այն շարունակում է նախագիծ մնալ, եւ կոնկրետ այդ հարցը նորից հավելյալ կքննարկվի:

 

 

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia