Yerevan, 02.February.2026,
00
:
00
BREAKING


Իմ խոսքը վերաբերում էր քաղաքական էլիտային. Ռուբեն Հախվերդյանը՝ իր սկանդալային հայտարարության մասին

CULTURE

Երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանն, անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատություններին: Հիշեցնենք՝ Ռուբեն Հախվերդյանը, հյուրընկալվելով Համլետ Ղուշչյանի «Բաց օրը» հաղորդմանը, արցախցիների մասին ասել էր․ «Վաբշե մաքրվեք ստեղից, վեկալեք, գնացեք ձեր մշակույթով, ձեր մուղամներով, ձեր նամազներով։ Հազիվ Երևանը մի քիչ մաքրվել, քաղաք էր դարձել էս քաղաքը, բայց Ղարաբաղից թուրքական երաժշտությունը եկավ ու արմատակալեց»։ Երգահանի սկանդալայյին հարցազրույցին արձագանքել էր Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ով իր ֆեյսբուքի էջում գրել էր. «Ամոթ Ռուբեն Հախվերդյանին ու որոշ չափով Համլետ Ղուշյանին՝ հայության արցախյան հատվածի մասին խիստ խտրական ու վիրավորական արտահայտությունների համար։ Ցավում եմ, որ մեր ազգի մեջ այդպես մտածող «մտավորականներ» կան, որոնք ի վիճակի են հայության շրջանում տարանջատում մտցնել այդ կարգի վիրավորական ընդհանրացումներով: Հուսամ՝ նրանք վաղ թե ուշ կգիտակցեն իրենց արտահայտությունների վտանգավորությունն ու դատարկությունը»: Առավել խիստ էր արտահայտվել Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը, ով իր ֆեյսբուքի էջում գրել էր. «Բարոյապես և ստեղծագործական առումով լինելով վաղուց սպառված՝ նախկին երգահան ու երգիչ ռուբեն հախվերդյանը, ով արդեն վաղուց որեւէ արժեքավոր գործ ստեղծելու ունակ չէ, կրկին վիրավորանքների հեղեղ է թափում հայ ժողովրդի վրա՝ հայհոյելով արցախահայությանը: Այս ամենից ապշերոնյան էժանագին խավիարի գարշելի հոտ է փչում: Նրա նմաններով պետք է զբաղվեն համապատասխան կառույցները՝ ԱԱԾ-ն, Առողջապահության նախարարությունը, ավելի կոնկրետ՝ որեւէ հոգեբուժարան»,– գրել է նա: Ռուբեն Հախվերդյանը, մեկնաբանելով իր հանդեպ հնչող քննադատություններն, ասաց, որ եթե որևէ մեկն իր ձևով է մեկնաբանում իր խոսքերը, ապա դա նրանց պրոբլեմն է, ինքը ժողովրդի մասին չէ, որ խոսել էր։ «Եթե Ղարաբաղում ինչ- որ դերասանուհի ասում է, որ ինքն էլ է Ռոբերտ Քոչարյանի նման իրեն բանտարկյալ համարում և ինքն էլ Ռոբերտ Քոչարյան է, որը, ի դեպ,պետական հանցագործ է և նստած է բանտում, ապա ես նրան ասելիք չունեմ։ Եթե Զորի Բալայանը կրկնում է Արկադի Ղուկասյանի խոսքը, որ Բաքուն գրավելուց առաջ պետք է գրավել Երևանը, ես դրան ավելացնելու ոչ մի բան չունեմ։ Եթե Մարտի 1-ին Երևան Ղարաբաղից հատուկ նշանակության զորք են բերել, ապա այստեղ էլի ես ասելիք չունեմ։ Ավելացնել կարող եմ միայն հետևյալը. Մարտի 1-ից հետո միայն ես եմ Քոչարյանին մարդասպան անվանել, մինչդեռ բոլոր քաղաքական կուսակցությունները լռում էին։ Ինչ վերաբերում է ռուսներին, ապա Մարտունաշենում ու Գետաշենում ռուսական զինվորներն են կոտորել հայերին և դրա մասին ոչ մի քաղաքական չակերտավոր գործիչ չի բարձրաձայնել։ Ես շարունակում եմ մնալ էն կարծիքին, որ ռուսները միշտ ստեղծել են ազգամիջյան պատերազմներ, վերցնեն օրինակ ռուս-թուրքական պայմանագիրը, որտեղ հայերի ստորագրություն չկա»,-ասաց Հախվերդյանը։ Անդրադառնալով հնչող տեսակետին թե ինքը ոչ սթափ վիճակում է հարցազրույց տվել, երգահանը նշեց, որ ինքը երբեք ոչ սթափ վիճակում հարցազրույց չի տվել։ «Նման դեպք առ այսօր չի եղել, եթե ես ոչ սթափ վիճակում են լինում, էդ վիճակը շարունակվում է մեր տանը, ոչ թե հեռուստաընկերությունների ստուդիաներում»,-նշեց նա։


Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025