Ալավերդցիները գուցե փակեն Մ6-ը
SOCIETY«Փաստ» թերթի տեղեկություններով, Ալավերդիում բավականին շիկացած մթնոլորտ է, որը պայմանավորված է Մ6 միջպետական մայրուղում ընթացող աշխատանքների ձգձգման ու շինաշխատանքներով զբաղվող պատասխանատուների անգործությամբ:
Բանն այն է, որ դեռևս նոյեմբերից հիմնովին վերանորոգելու նպատակով քանդվել է «Սանահին կայարան» թաղամասից Ալավերդի տանող հատվածը, որը ներկայումս ուղղակի անանցանելի է, և բնակչության համար քաղաք հասնելը դարձել է պատուհաս: Շինաշխատանքների պատասխանատուներին քանիցս հրավիրել են քաղաքապետարան և պարզաբանումներ պահանջել, ինչի արդյունքում տրվել են ստանդարտ պատասխաններ, իսկ բնակչության համբերության բաժակն արդեն գագաթնակետին է: Տեղեկությունների համաձայն, քաղաքում արդեն տարբեր ձևաչափով իրենց խնդրի վրա ուշադրություն դարձնելու քայլեր են մշակվում, չի բացառվում, որ անգամ փակեն միջպետական ճանապարհը: Այս բարձիթողի վիճակին տրանսպորտի նախարարությունից դեռևս ոչ մի լուրջ արձագանք չկա: Անգամ մարզպետարանից համապատասխան մասնագետներին չեն գործուղել՝ խնդրին տեղում ծանոթանալու համար:



