Yerevan, 17.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Զու­գա­հեռ իրա­կա­նու­թյուն­ներ Երև­ա­նում և Ստե­փա­նա­կեր­տում

ANALYSIS

Նախօրեին Վազգեն Սարգսյանի 60-ամյակի կապակցությամբ Երևանում ու Ստեփանակերտում միջոցառումներ էին, որոնց մասնակցում էին հայաստանյան և արցախյան ներկա և նախկին քաղաքական վերնախավի անդամներ: Երևանում ներկա էին նոր իշխանության առաջին դեմքերը, Փաշինյանը ներկա չէր, որովհետև Բրյուսելում էր: Ստեփանակերտում ներկա էր արցախյան վերնախավը, ինչպես նաև Սերժ Սարգսյանը: Արցախ էր մեկնել նաև Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը: Մյուս եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, Երևանում էր:

Վազգեն Սարգսյանի հանդեպ քաղաքական դաշտում առկա վերաբերմունքը ընդհանուր առմամբ դրական է: Բոլոր գործուն սուբյեկտները Վազգեն Սարգսյանին գոնե հրապարակավ հիշատակում են դրական երանգներով: Սա եզակի դեպք է, երբ քաղաքական դաշտն ունի կատարյալ միասնություն այս հարցում: Սակայն ինքնին երկու զուգահեռ միջոցառումների կազմը հուշում է, որ նման կատարյալ միասնություն չկա: Չկա նաև հակադրություն, գոնե ցցուն արտահայտվող հակադրություն չկա, սակայն կան երկու զուգահեռ իրականություններ: 

Մի կողմից՝ սա կարելի է մեկնաբանել որպես որոշակի անջրպետ Հայաստանի և Արցախի վերնախավերի միջև: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ որոշակի խնդիրներ ու թյուրըմբռնումներ վերնախավերում միմյանց հանդեպ կան: Մեկ այլ կողմից էլ նկատվում է, այսպես ասած, որոշակի ինքնավարություն, երբ երկու վերնախավերը անպայմանորեն շաղկապված չեն, ավելին, չկա այն հին ուղղահայացը, որտեղ վերևում Հայաստանն էր, ներքևում՝ Արցախը: 

Արցախում սպասվող նախագահական ընտրություններից առաջ այս զուգահեռ իրականությունների վիճակը բավական հետաքրքրական է: Մի կողմից պարզ է, որ Հայաստանը չի կարող բաց թողնել Արցախը ու երկու վերնախավերը միշտ էլ աշխատելու են միմյանց հետ: Մեկ այլ կողմից էլ Արցախն է հայտնվում երկակի վիճակում, որովհետև Երևանից ղեկավարման վահանակի չկիրարկման դեպքում ձեռք է բերում որոշակի ներքին ներքաղաքական ինքնուրույնություն, ինչն անսովոր է Արցախի համար: 

Նախագահական ընտրություններից առաջ հետաքրքիր է, թե ինչպես կտրանսֆորմացվի այդ ներքին ինքնուրույնությունը, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ որոշակի շրջանակներ Արցախը պլացդարմ են փորձում դարձնել Հայաստանում ընդդիմադիր պայքարի դիրքերն ամրապնդելու համար: Արցախի և Հայաստանի վերնախավերն առայժմ կարողանում են խուսափել կոնկրետ էսկալացիայից, չնայած ակնհայտ է, որ հարթելու առիթներ շատ են լինում, մյուս կողմից էլ ուղղահայաց հարաբերություններին փոխարինելու եկած հորիզոնական հարաբերությունները չեն կարողանում ապահովել նույն ինտենսիվությունը:

Մեկ այլ դրվագ ևս կա, որ առավել կենցաղային բնույթ ունի, քան քաղաքական: Այս կամ այն միջոցառմանը ներկա գտնվելիս ներկաները առաջնորդվում են անձնական համակրանքով կամ հակակրանքով. կախված հրավիրվածների կազմից՝ որոշում են՝ լինե՞լ այդտեղ, թե՞ ոչ: Արցախի հարցում, արցախյան ազատամարտին վերաբերող հարցերում այս կենցաղայնությունը ևս պետք է բացառել:

ՏԻԳՐԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Over the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading System