Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Խճճված ու խառ­նաշ­փոթ իրա­վի­ճակ՝ՀՊՏՀ-ի և բու­հի ռեկտորի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տա­րի շուրջ

SOCIETY

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շուրջ նոր ինտրիգներ են ծավալվում: ՀՊՏՀ-ում, ըստ համալսարանին մոտ կանգնած աղբյուրների, նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի պաշտոնանկությունից ու կառավարման ամբիոնի վարիչի ժ/պ Ռուբեն Հայրապետյանին ռեկտորի պաշտոնակատար նշանակելուց հետո լարված իրավիճակ է: Մինչ այդ իրավիճակին անդրադառնալը, նշենք, որ լուրեր են շրջանառվում, թե Ռ. Հայրապետյանի ատենախոսությունն արտագրված է: Վկայակոչում են նաև այն, թե Ռ. Հայրապետյանը ՀՊՏՀ կայքում հրապարակված իր կենսագրականում չի տեղադրել այն ինֆորմացիան, ինչպես նաև գիտական հրապարակումներին վերաբերող այն տեղեկատվությունը, որը, ըստ որոշ շրջանակների, կարող է ոչ ցանկալի զարգացումներ ունենալ նրա համար: 

Տնտեսագիտական համալսարանի և ռեկտորի ժ/պ-ի շուրջ տեղեկությունների հետքերով մենք փորձել ենք մի շարք պարզաբանումներ ստանալ: Նախ, հաշվի առնելով, որ ատենախոսությունների բաց մատչելիության, ինչպես նաև ԲՈԿ-ի կայքից բացակայում էր Ռ. Հայրապետյանի ատենախոսությունը, խոսեցինք ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հետ: Նա պարզաբանեց, որ ԲՈԿ-ը չունի ատենախոսություններ հրապարակելու գործառույթ, ինչպես նաև ռեսուրսներ: Նա նաև շեշտեց, որ նշված պահոցում տեղադրվում են միայն այն ատենախոսությունները, որոնք թվայնացվել են. «Մենք ազգային գրադարանին օգնում ենք թվայնացնել: Բացի այդ, կա ևս մի հանգամանք՝ հեղինակները պետք է իրենց համաձայնությունը տան ատենախոսությունը բաց հասանելիությամբ դնելու համար, քանի որ իրենց մտավոր սեփականությունն է: Մարդը կարող է հրաժարվել: Քանի որ իր պաշտպանության ժամանակ ես չեմ եղել, չեմ կարող ասել՝ հրաժարվել է, թե ուղղակի չի թվայնացվել, բայց, ամեն դեպքում, ատենախոսության օրինակ Ազգային գրադարանում կա»: 

Ս. Գոգյանը խորհուրդ տվեց հասանելիության հարցը ճշտել ռեկտորից, բայց հավելեց, որ իրեն ևս որոշ լուրեր են հասել. «Ինձ շշուկներ եկել են, որ իր մոտ արտագրություն է, այսկողմ, այնկողմ… Բայց ասել եմ՝ ինձ փաստ բերեք, ոչ թե ասեք՝ գնա գտի: Ասում են՝ գիտենք որտեղից ու ոնց է արտագրել, բայց չենք կարող գտնել այդ հիմքերը: Ես լուրջ չեմ վերաբերվում այդ ամենին: Ինչ նա նշանակվել է ռեկտորի ժ/պ, կան նման շշուկներ, բայց որևէ փաստ չեմ տեսել»:

Այս և մի շարք հարցերի շուրջ պարզաբանում ստանալու համար փորձեցինք կապ հաստատել նաև ռեկտորի ժ/պ-ի հետ: ՀՊՏՀ-ից մեզ խնդրեցին գրավոր հարցում ուղարկել:

Նախ, Ռ. Հայրապետյանին խնդրել էինք պարզաբանել, թե ո՞րն է պատճառը, որ իր դոկտորական ատենախոսությունը բացակայում է ատենախոսությունների բաց մատչելիության պահոցից: Ի պատասխան՝ նա նշել է. «Դոկտորական ատենախոսությունը ազատ կերպով հասանելի է Ազգային գրադարանում, որտեղ յուրաքանչյուր անձ անխոչընդոտ կարող է ծանոթանալ ատենախոսությանը: Այն նաև տեսանելի է Հայաստանի ատենախոսությունների բաց մատչելիության պահոցում, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://etd.asj-oa.am/6104/?fbclid=IwAR2Vp8TdWxfWJo_MdT2hfLS1J8bq0yuyA 60e12riMMv22MRSmEXNoIxTGjg: Ընդ որում, ատենախոսության գրեթե ամբողջ տեքստը բաշխված է համապատասխան հրապարակումներում»: Չվիճարկելով Ազգային գրադարանում ատենախոսության առկայության հարցը՝ այդուհանդերձ, նշենք, որ այս հղումով ո՛չ ատենախոսությունը, ո՛չ էլ սեղմագիրը տեսանելի չեն: Տեսանելի են միայն վերնագիրն ու ընդհանուր տվյալները: 

Ինչևէ, երկրորդ հարցը վերաբերում էր որոշ շրջանակների այն դիտարկումներին, թե ատենախոսությունն արտագրված է: Դիտարկմանը, թե չե՞ք պատրաստվում արդյոք այն հրապարակել՝ դրանով իսկ փարատելով կասկածներն ու վերջնականապես հերքել վերոնշյալ լուրերը, Ռ. Հայրապետյանը պատասխանել է. ««Որոշ շրջանակներին» հրավիրում եմ իմ ատենախոսության թեմայով բաց քննարկման՝ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, որտեղ հավել յալ կներկայացվեն և կմեկնաբանվեն գիտական նորույթ պարունակող արդյունքները: Սակայն պետք է խնդրեմ, որ զուգահեռաբար քննարկենք նաև իրենց ատենախոսությունների գիտական արդյունքները։ Սովորաբար, դրանք այն մարդիկ են, ովքեր իրենց ամբողջ կյանքում պատվերով այլոց ատենախոսություններն են գրել՝ անօրինական կերպով գումար վաստակելով։ Բնական է, որ տարեկան մի քանի ատենախոսություն գրելու համար պետք է արտագրություններով զբաղվեն, և արդեն չեն էլ պատկերացնում, որ այլ կերպ ևս հնարավոր է՝ ենթադրելով, որ ես ևս իրենց նման պետք է աշխատած լինեմ։ Ինչ վերաբերում է ատենախոսության հրապարակմանը, արդեն իսկ նշվեց, որ այն հասանելի է Ազգային գրադարանում, այն հրապարակային է, ուստի հավել յալ անգամ հրապարակելու անհրաժեշտություն չկա»:

Իսկ դիտարկմանը, թե, մեր տեղեկություններով, իր դոկտորական ատենախոսությունը ԲՈԿ-ի կողմից ուղարկվել է կարծիքի (черный оппонент) և երկու անգամ ստացել է բացասական եզրակացություն, ոչ հերքելով, ոչ հաստատելով, նա արձագանքել է. «Մենք չենք տիրապետում նման տեղեկությունների և սիրով կընդունենք ձեր կողմից բացահայտված փաստերն այդ առնչությամբ»:

Նշենք, որ մինչ հարցում ուղարկելը, ըստ մեր դիտարկման, ՀՊՏՀ կայքում Ռ. Հայրապետյանի կենսագրականին կցված չէին գիտական հրապարակումները, մենագրությունները: Այդուհանդերձ, Ռ. Հայրապետյանը, պատասխանելով դրանց բացակայության վերաբերյալ հարցադրմանը, շեշտել է, որ ՀՊՏՀ կանոնադրությամբ դրանք պարտադիր հրապարակելու վերաբերյալ որևէ դրույթ չկա. «Եվ, այնուամենայնիվ, քանի որ գիտական աշխատանքները հրապարակելու որևէ սահմանափակում չկա, դրանց ցանկը հավել յալ կցվել է իմ կենսագրականին՝ ներառյալ հղումները: Իսկ այն մենագրությունները, որոնք էլեկտրոնային ձևաչափով հասանելի չեն, սիրով կնվիրեմ ձեզ՝ իմ կողմից մակագրությամբ և լավագույն մաղթանքներով»,-հավելել է նա:

Նայեցինք: Իրոք կար: Գուցե այդքան անուշադիր ենք եղել, բայց մինչ մեր գրավոր հարցում ուղարկելն այդ տողը բացակայում էր: Պատասխանը ստացանք՝ տողն էլ կար, հղումն էլ, ցանկն էլ:

Հիմա, ինչ վերաբերում է բուհում ստեղծված լարված իրավիճակին: Նշենք, որ քանիցս տեղեկատվություններ ենք ստացել, որ ռեկտորի ժ/պ-ն խորհրդակցություններ, քննարկումներ չի անցկացնում, այդ թվում՝ 3 պրոռեկտորների հետ:

Հարցի շուրջ փորձեցինք պարզաբանումներ ստանալ պրոռեկտորներից: ՀՊՏՀ պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այժմ բյուլետենի մեջ է. «Ես բյուլետենի մեջ եմ: Ես էլ եմ լսել նման բաներ, բայց չգիտեմ՝ ճի՞շտ է, թե՞ ոչ, որովհետև ես անձամբ երկու-երեք անգամ գնացել եմ իր մոտ, և նա ընդունել է ինձ: Մնացածից ես տեղյակ չեմ»:

Բուհի պրոռեկտորներից Պարույր Քալանթարյանն էլ ընդգծեց, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

«Մեկի փոխարեն օրական մի քանի անգամ է լինում հանդիպում, դա ի՞նչ սխալ տեղեկություն է: Խորհրդակցություններ տարբեր խմբերի հետ տարբեր ժամկետներում լինում են: Օրական մեկ անգամ էլ է լինում, մի քանի անգամ էլ, այդ ինչպե՞ս չի անում խորհրդակցություններ: Կարող է առանձին մարդիկ կան, որոնք ցանկանում են հանդիպել և ժամանակ չի լինում, բայց ընդհանրապես այնքան զբաղված է, այնքան խորհրդակցություններ ու քննարկումներ է անում...»,-ասաց Պ. Քալանթարյանը:

Իսկ ահա մյուս պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը չի տեսել Ռ. Հայրապետյանին: 

 

«Չար լեզուներն ասում են, որ ռեկտորի պաշտոնակատարը սխալ է հասկացել պարոն Փաշինյանի՝ տնտեսական հեղափոխություն անելու վերաբերյալ հայտարարությունը, ինքը պետք է ուրիշ հեղափոխություն անի, և ստեղծել է «հեղափոխական կոմիտե» և այդ կոմիտեի մարդկանց հետ է միայն հանդիպում»,-ասաց նա՝ շեշտելով, որ Ռ. Հայրապետյանը, բացի այդ անձանցից, ընդհանարապես ոչ ոքի հետ չի շփվում:

«Ի դեպ, որոշ ժամանակ առաջ կառավարման ամբիոնի աշխատակիցները այդ մասին նամակ էին հղել: Ճիշտ է, այդ ժամանակ ես հորդորեցի չանել նման բան, և իրեն էլ խնդրեցի, որ աշխատակիցներին դավաճանի պիտակ չկպցնի, բայց, այդուհանդերձ, կպցրեց: Դե ֆակտո ինձ ազատել է աշխատանքից, դե յուրե ազատելու համար սպասում է՝ կառուցվածքային փոփոխություն անի, նոր ազատի: Բայց արդեն աշխատանքից ազատման ծանուցագրեր են հանձնվել պրոռեկտորների վարորդներին, որոնք ապրիլի վերջին կազատվեն աշխատանքից: Բացի այդ, նախարարին առաջարկություն է ներկայացվել, որ մեքենաները վաճառվեն: 

Խնդիրը այլ է: Խնդիրն այն է, որ ես նախարարի՝ պարոն Հարությունյանի հետ ավելի հեշտ եմ հաղորդակցվում, քան ռեկտորի պաշտոնակատարի: Նախարարն անգամ հետ զանգ է արել, բայց նույն բանը չի անում ռեկտորի ժ/պ-ն: Իսկ Թբիլիսի գնալուց առաջ օգնականին էր կանչել, ասել էր՝ եթե շտապ հարցեր կան, Վարդանյանին հաղորդեք, թող ղեկավարության հետ քննարկի: Բայց ես չգիտեի, որ պրոռեկտորը բուհի ղեկավարության կազմում չէ: Ես ո՞ւմ հետ քննարկեմ…»,ասաց նա:

Գագիկ Վարդանյանը մեզ հետ զրույցում նաև մի շարք հայտարարություններ արեց:

«Ես պաշտոնական գրություն եմ հղել նախարար Ա. Հարությունյանին՝ խնդրելով աջակցել, որ պետական վերահսկողական ծառայությունը գա ու այստեղ ուսումնասիրություն անի, պարզի, թե ինչպես են առերևույթ խաբեությամբ դրամաշնորհներ յուրացրել: Բացի այդ, իմ կաբինետից բացակայում են հիմնական ապացույցները, փաստաթղթերը, իմ կաբինետից տարել են այդ փաստաթղթերը, դրան ի՞նչ կասեք»,-ասաց նա՝ նշելով, որ հետազոտական թեմայի համար տրված դրամաշնորհները բուհի ներքին ռեսուրսների հաշվին են եղել:

Եզրափակելով՝ նա Ռ. Հայրապետյանի դոկտորական աշխատանքը որպես «մագիստրոսական թեզից ցածր մակարդակի աշխատանք» որակեց ու նշեց, որ հաշվի առնելով նաև Ռ. Հայրապետյանի դոկտորական աշխատանքին վերաբերող աշխատակիցների ներկայացրած տեղեկանքը, խնդրել է հետևյալը. «Խնդրել եմ նախարարին և ԲՈԿին պարզել, թե ի՞նչ հանգամանքներում են ԲՈԿ-ի աշխատակիցները փորձաքննություն կատարել, որ մագիստրոսական թեզի մակարդակի աշխատության հեղինակին շնորհել են գիտությունների դոկտորի աստիճան: Այդ դեպքում այս տարի բոլոր մագիստրոսներին կհորդորեմ, որ պահանջեն ու ստանան ոչ թե մագիստրոսի, այլ գիտությունների դոկտորի աստիճան: Աշխատանք չկա, բայց ինքը ստացել է դոկտորի աստիճան: Այդքան կարճ ժամկետում՝ 7 տարում, հնարավոր չէ երկու գիտական աստիճան ստանալ: Իհարկե, ես շատ կցանկանայի, որ Մերգելյանի նման երիտասարդ ունենայինք, նոր Մերգելյան լիներ, բայց չի կարելի անազնիվ ճանապարհներով ու կարիերիստական մղումներով այդպես առաջ գնալ»,-եզրափակեց նա:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris