Yerevan, 15.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Զանգ­վա­ծա­յին ներ­գաղ­թի հա­մար առայժմ բա­վա­րար պայ­ման­ներ չկան

INTERVIEW

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, համադրելով 2018թ. հունվարի 1-ի ժողովրդագրական պաշտոնական տվյալները 2019-ի նույն ժամանակի հետ, նշել է, որ անցյալ տարվա դրությամբ ՀՀ մշտական բնակիչների թիվը եղել է 2 972 700 մարդ, իսկ ուղիղ մեկ տարի անց այն կազմել է 2 965 100 ։ Այսինքն, երկրի բնակիչների թիվը 7 600-ով պակասել է։ «Այդ մեկ տարվա ընթացքում նույն վիճակագրության համաձայն՝ 36502 երեխա է ծնվել, իսկ մահացել է 25 645 մարդ։ Այսինքն, բնական հավելաճը եղել է դրական ու կազմել է 10 857 մարդ։ Հավելաճի այս դրական սալդոն դնում ենք մշտական բնակչության թվի կողքը, ստացվում է, որ երկրից 2018-ին հեռացել է մոտ 18 500 հազար մարդ»,- եզրակացրել է օգտատերը:

«Փաստը» փորձեց պարզել, թե իրականում կա՞ արդյոք ուսումնասիրություն, թե հեղափոխությունից հետո ինչպիսի զարգացումներ են եղել, երբ, ըստ թվերի, բնական հավելաճը թեև դրական է եղել, բայց երկիրը լքողներն էլ քիչ չեն եղել:

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արտագաղթի, ինչպես նաև բնական վերարտադրության վրա ազդում է գործոնների մի ամբողջ համալիր: Եվ այն գործոնները, որոնք եղել են անցյալ տարի, եղել են նաև նախանցյալ տարի:

«Այս ընթացքում որևէ գործոն չի փոխվել, որպեսզի մասսայական ներգաղթ տեղի ունենար: Անհատական մակարդակում երկկողմանի հոսքեր անընդհատ լինում են, բայց չենք կարող ասել, որ ներգաղթ երևույթը մասսայական բնույթ է կրում: Ինչ վերաբերում է մասսայական արտագաղթին, ապա այդ տենդենցները դեռ կան: Ներկայացված թվերը իրականությանը որքանով են մոտ, ես չեմ կարող ասել, քանի որ անցյալ տարի հետազոտություն չի իրականացվել: Այսինքն, չկան հիմնավորված տվյալներ»,ասաց Ռ. Եգանյանը:

Մասնագետի խոսքով, երկրում թեև փոփոխություններ եղել են, սակայն դրանք այն աստիճանի շոշափելի չեն, որ մարդիկ դրանց վրա հիմնվելով՝ հետ վերադառնալու որոշում կայացնեն: Առավել ևս, որ այսօրվա դրությամբ Հայաստանում տնտեսական վիճակը չի փոխվել, ինչը ներգաղթի կարևորագույն գործոններից մեկն է համարվում, ուստի առանձնապես պետք չէ սպասել, որ այս առումով շատ շուտ իրավիճակ կփոխվի:

«Երկրում քաղաքական առումով իրավիճակ փոխվել է, սակայն այս կարճ ընթացքում դա չէր կարող ազդեցություն ունենալ ժողովրդագրական երևույթների վրա: Այսինքն, այսօրվա դրությամբ երկրում քիչ թե շատ բարոյահոգեբանական մթնոլորտի որոշ չափով առողջացում կա, բայց այն չէր կարող այնքան ազդեցիկ լինել, որ մասսայական ներհոսք սկսվեր: Երկրից հեռացածները եթե հետ վերադառնան, պետք է սկսեն աշխատանք փնտրել: Ընդ որում, այդ աշխատանքը պետք է այնքան եկամուտ ապահովի, որ նրանք կարողանան իրենց ընտանիքների արժանապատիվ ապրուստն ապահովել: Մենք հիմա միայն հույս ունենք, որ եթե դրական փոփոխություններն անշրջելի և էական լինեն, ապա հնարավոր է, որ ներհոսքի ալիք ձևավորվի, բայց այդ հույսը բավարար չէ դրական սպասումներ արձանագրելու համար»,- ասաց Ռ. Եգանյանը:

Խոսելով նոր ներդրումների ու նոր աշխատատեղեր ստեղծելու մասին, ինչը ևս ներգաղթի համար խթան է, ժողովրդագիրը նշեց, որ կարճ ժամանակահատվածում չէին կարող առանձնապես ակնառու փոփոխություններ լինել, քանի որ ներդրողներին էլ է ժամանակ հարկավոր կողմնորոշվելու համար:

Նույն գործոններն ազդում են նաև ծնելիության աճի վրա: Ու քանի որ երկրում առկա անորոշության մշուշը դեռ ամբողջովին չի ցրվել և դեռևս նյութական միջոցների բացակայության պատճառով վերարտադրողական տարիք ունեցող քաղաքացիներից շատերը խուսափում են շուտ ամուսնանալ, ամուսնանալուց հետո էլ երկար մտածում են երեխա ունենալու մասին, այդտեղ ևս դժվար թե շատ շուտ ինչ-որ բան փոխվի:

«Սովորաբար ժողովրդագրական երևույթները մեծ իներցիոն հնարավորություն ունեն, և դրանք առարկայորեն դրսևորվելու և փոփոխությունների համար ժամանակ է հարկավոր: Փոփոխությունները պետք է լինեն ակնառու և հստակ երևան, որ դրանք շարունակական և անշրջելի են լինելու: Բացի այդ, պետք է հաշվի առնել, թե երկրից մեկնելու վճիռը մեր հայրենակիցներն ինչ դժվարությամբ են կայացնում, գնալուց հետո դրսում ինչ դժվարություններ են հաղթահարում, մինչև որ կարողանան ինչ-որ չափով կայուն վիճակի հասնել: Այսինքն, առաջին քայլը երկրից հեռանալն է, երկրորդ կարևորագույն որոշումը հետ վերադառնալը, որի ժամանակ կրկին պետք է անցնեն այն ամենի միջով, ինչի միջով գնալու ժամանակ են անցել: Այսինքն, մարդիկ կսկսեն հետ վերադառնալ, եթե 100 %-անոց վստահություն ունենան, որ Հայաստանում շատ արագ կկարողանան իրենց ընտանիքի բարեկեցությունն ապահովել: Այսինքն, երկրից հեռանալու պատասխանատու վճիռ կայացնելուց հետո երկրորդ նման որոշում կայացնելը սովորաբար բավականին բարդ է, հատկապես, երբ շատերը երկրից հեռանալուց առաջ վաճառել են իրենց բնակարանները: Այսինքն, անհատական մակարդակում կարող է 10 կամ 100 ընտանիք հետ վերադառնալու որոշում կայացնել, սակայն առաջիկա տարիներին չեմ կարծում, որ այն մասսայական բնույթ կրի»,ասաց Ռ. Եգանյանը:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Customer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia