Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկի գետնանցումում քաղաքացու վերարկուի գրպանից բջջային հեռախոս են գողացել
SOCIETY2018թ. դեկտեմբերի 16-ին, ժամը 15.59-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել 23-ամյա մի քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 14.40-ին, Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկի գետնանցումում վերարկուի գրպանից գողացել են «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոսը: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելով, գողությունը կատարելու կասկածանքով, 2019 թ. մարտի 5-ին, ժամը 18.00-ին, Մոսկովյան և Աբովյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արտակ Խ.-ին և 1991 թ. ծնված Նարեկ Ս.-ին:
Արտակ Խ.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



