Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը
SOCIETYԶինծառայություն չանցած և մինչև 2019-ի մարտի 1-ը 27 տարին լրացած անձինք կարող են սահմանված կարգով վճարում կատարել և, քրեական հետապնդումից ազատվելով, վերադառնալ Հայաստան:
ՀՀ ազգային ժողովը մարտի 6-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում էր երկարաձգել օրենքի ժամկետը:
Նախագծին կողմ քվեարկեցին դահլիճում ներկա բոլոր 122 պատգամավորները:
Նախքան նախագծի ընդունումը օրենքով սահմանված կարգով վճարում կարող էին անել և Հայաստան վերադառնալ մինչ 2017-ի դեկտեմբերի 1-ը 27 տարին լրացած զինծառայությունչանցած անձինք:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
4
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia
5
Converse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia



