Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Վարչապետի տիկնոջ «Իմ քայլը» հիմնադրամին 7 ամսում փոխանցվել է շուրջ 1 մլն 700 հզր դոլար

SOCIETY

ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի « Իմ քայլը» հիմնադրամի գործունեության, Աննա Հակոբյանի այցերի, ստացված գումարի և այլ հարցերի վերաբերյալ Tert.am-ը հարցում էր ուղարկել հիմնադրամին:

Ըստ հարցման պատասխանի՝ հիմնադրամը ստեղծման պահին (հիմնադրամը ստեղծվել է 2018 թվականի հուլիս ամսին) միջոցներ չի ունեցել: Ս.թ. փետրվարի 15-ի դրությամբ (ստեղծման պահից 7 ամսվա ընթացքում) «Իմ քայլը» հիմնադրամին փոխանցվել է 859 մլն 55 հզր դրամ (մոտ 1 մլն 746 հզր դոլար), նվիրատվությունների մի մասը նպատակային նվիրատվություններ են:

Հիմնադրամի հիմնադրման օրվանից Աննա Հակոբյանն այցելել է երկու երկիր:

Հարցին, թե հիմնադրամի հիմնադրման օրվանից մինչև հունվարի 20-ը քանի՞ երկիր է աշխատանքային նպատակով ուղևորվել Աննա Հակոբյանը, հիմնադրամից պատասխանել են.

«Հիմնադրամի հիմնադրման օրվանից մինչև հունվարի 20-ը Աննա Հակոբյանը մեկնել է աշխատանքային երկու ուղևորության՝ 2018 թ. նոյեմբերի 11-13-ը՝ Մոսկվա, 2018 թ. դեկտեմբերի 11-17-ը՝ Շվեյցարիա։ Երկու ուղևորությունների արդյունքում միասին հիմնադրամի գործունեության համար հավաքագրվել է շուրջ 173 միլիոն ՀՀ դրամին համարժեք գումար»։

Հարցին, թե Կառավարության կազմից և ոչ միայն ովքեր են որպես ՀՀ վարչապետի տիկնոջ ուղեկցում Աննա Հակոբյանին արտերկրում, հայտնել են, որ աշխատանքային երկու ուղևորությունների ընթացքում Աննա Հակոբյանին ուղեկցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի երկու աշխատակիցներ. «Մոսկվա կատարած ուղևորության ընթացքում պատվիրակության կազմում եղել է նաև «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։ Շվեյցարիա կատարած ուղևորությանը, վերը նշված անձանցից բացի, մասնակցել է նաև մամուլի քարտուղար Հասմիկ Հարությունյանը»։

Ինչ վերաբերում է հարցին, թե երկրներում ինչ դասի հյուրանոցներում և որ հյուրանոցներում է հանգրվանել Աննա Հակոբյանը, հիմնադրամից հայտնել են. «Մոսկվայում հանգրվանել է Ararat Park Hyatt հյուրանոցում, սենյակը տրամադրվել է 13,000 ռուբլով (նմանատիպ սենյակի ստանդարտ արժեքը 25-26 հազար ռուբլի է)։ Շվեյցարիայում հանգրվանել է La Réserve Genève հյուրանոցում, սենյակի արժեքը՝ 305 շվեյցարական ֆրանկ։ ՌԴ-ում մնացել է 2 օր, Շվեյցարիայում՝ 5 օր»։

Հարցին, թե որքան է կազմում հիմնադրամի բյուջեն 2019 թ. հունվարի 20-ի դրությամբ, հայտնել են, որ փետրվարի 15-ի դրությամբ հիմնադրամի հաշվեհամարներին մուտք է արվել 859 մլն 55 հզր դրամի նվիրատվություն։ Այդ գումարի մի մասը՝ 454 մլն 626հզր  դրամ, նպատակային նվիրատվություններ են։ Մասնավորապես, նվիրատուները 241 մլն 300 հզր դրամ փոխանցել են Մեղրիի մանկապարտեզի հիմնանորոգման, 194 մլն 880 հզր դրամ՝ վիրավոր և հաշմանդամ զինծառայողների վերականգնողական բուժման, 12 մլն  դրամ՝ «Քայլ առ քայլ» ծրագրի և  6 մլն 446 հզր դրամ՝ «Առանց պլաստիկի Հայաստան» ծրագրի համար։

Այդ գումարից փետրվարի 15-ի դրությամբ ծախսվել է 236 մլն 578 հզր դրամը, որից հիմնադրամի գործառնական ծախսերը (աշխատավարձեր, գործուղումներ, գնումներ) կազմել են 23 մլն 908 հզր դրամ։ Մնացած գումարն ուղղվել է շահառուներին, այդ թվում՝ 142 մլն 383 հզր դրամ՝ դասական երաժշտության հաստատությունների («Հովեր» երգչախումբ, Ֆիլհարմոնիկ նվագախումբ, Սիմֆոնիկ նվագախումբ, Կամերային երգչախումբ և Կամերային նվագախումբ) և «Երևանյան հեռանկարներ» դասական երաժշտության միջազգային փառատոնի աջակցությանը, 20 միլիոն դրամ՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։ Արտերկրի հեղինակավոր բուհեր ընդունված երիտասարդների ուսման վարձերին ուղղվել է 44 մլն 411 հզր  դրամ, այդ նպատակին «Իմ քայլը» հիմնադրամի ջանքերով  ևս 240 մլն  դրամ ուղղվել է գործընկերների կողմից։

«Իմ քայլը» հիմնադրամը ՀՀ պետական բյուջեից գումար չի ստացել։

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում են՝

1. Աննա Հակոբյան - Հոգաբարձուների խորհրդի նախագահ

2. Լենա Նազարյան - ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ

3. Վահագն Թևոսյան - ՀՀ ԱԺ պատգամավոր

4. Արսինե Խանջյան - դերասանուհի

5. Սերժ Թանկյան - երգիչ-երգահան

6. Սառա Անջարգոլյան - Իմփաքթ Հաբ Երևանի համահիմնադիր և ղեկավար

7. Լուսինե Քասարջյան - «FestivAr» հայկական փառատոնների ասոցիացիայի գործադիր տնօրեն

8. Վահան Վարդապետյան – բժիշկ

Հիմնադրամից լրացուցիչ հայտնել են, որ հիմնադրամը մշակում է տարբեր ոլորտների վերաբերող մի շարք  ծրագրեր, որոնց մի մասն արդեն մեկնարկել է, մյուսները ֆոնդահայթայթման կամ հայեցակարգի մշակման փուլում են։  

Ընթացիկ ծրագրեր

Հիմնադրամը շարունակելու է արտերկրի բուհեր ընդունված ուսանողներին կրթաթոշակների տրամադրման ծրագիրը՝ նոր հայեցակարգի հիման վրա։ Մասնավորապես, կրթաթոշակներ կտրվեն Հայաստանի զարգացման առաջնահերթություններից բխող մասնագիտություններ ուսանող և տվյալ մասնագիտության գծով առաջնակարգ համալսարան ընդունված երիտասարդներին։

Բնապահպանության ոլորտում հիմնադրամը մասնակցելու է «Առանց պլաստիկի Հայաստան» ծրագրի իրականացմանը՝ գործընկերությամբ ՀՀ Բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի։

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի շրջակա միջավայրի պահպանությանը՝ պոլիէթիլենային տոպրակների կիրառության նվազեցմանն ուղղված իրազեկման արշավների, խրախուսման մեխանիզմների և սպառողների վարքագծային փոփոխության միջոցով։ Ներկայումս ընթանում են ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆոնդերի հայթայթման աշխատանքներ։

Սոցիալական ապահովության ոլորտում հիմնադրամը Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ մեկնարկել է կարիքավոր ընտանիքներին «Ավարտական մոտեցմամբ» աջակցության ծրագիր։

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում աղքատության հաղթահարմանը՝ գնահատելով սոցիալապես խոցելի վիճակում գտնվող ընտանիքների կարիքները, բարելավելով ընտանիքների սոցիալական պայմաններն ու նրանց անդամների կարողությունների հզորացման միջոցով հասցնել նրանց տնտեսական ինքնաբավության։ Այս պահին ծրագրում ընդգրկված են այն 15 ընտանիքները, որոնց ժամանակավոր կացարանով ապահովման հարցն ավելի վաղ լուծեր էի Հիմնադրամը։ Նախատեսվում է շահառու ընտանիքների թիվը հասցնել 25-ի, որոնց «ավարտելուց» հետո ծրագրում կընդգրկվեն նոր ընտանիքներ։

«Քայլ առ քայլ» ծրագիրն իրականացվում է «Կենտրոն» հեռուստաընկերության հետ համատեղ։ Նպատակն է նպաստել բարեկեցիկ և հոգատար հասարակության կառուցմանն ու կամավորության մշակույթի խթանմանը՝ բազմազավակ, կարիքավոր ընտանիքների բնակարանների վերանորոգման միջոցով։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել նվազագույն ֆինանսական ներդրումներով՝ կամավոր անհատների և կազմակերպությունների ջանքերով։

Պլանավորվող ծրագրեր

Հիմնադրամը ծրագրում է զբաղվել մանկալքության կանխարգելման և ընտանիքների հետ երեխաների վերամիավորման, խնամատար ընտանիքների ինստիտուտի կայացման և շուրջօրյա խնամքի հաստատությունների բեռնաթափման ու հասարակությունում դրանց շրջանավարտների ինտեգրման հարցերով։ Այդ նպատակով ներկայումս խորհրդակցություններ են անցկացվում ոլորտի դերակատարների հետ՝ հասկանալու բացերն ու ձևակերպելու ծրագրի ռազմավարությունը։

Հիմնադրամը նախատեսում է նաև իրականացնել Հայաստանում վերարտադրողականության աճին ուղղած ծրագիր, որի էությունն է արտամարմնային բեղմնավորում և ներարգանդային սերմնավորում կատարելու հարցում ֆինանսապես աջակցել անպտուղ կարիքավոր ընտանիքներին։Ներկայումս նման հնարավորության սպասում է 400 ընտանիք, որոնք նախկինում դիմել էին իշխանափոխությունից հետո գործունեությունը դադարեցրած «Արագիլ» հիմնադրամին։

Հիմնադրամի պլաններում է նաև համայնքային զարգացման ծրագիր՝ նպաստելու Հայաստանի գյուղական համայնքներում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը՝ արժեշղթայի զարգացման մոտեցման և ընտրված համայնքներում փորձացուցադրական գյուղի զարգացման միջոցով։ Ներկայումս մշակվում է ծրագրի հայեցակարգային փաստաթուղթը։

 

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris