ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
SOCIETY
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին՝ ժամը 22:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ (բեռնատարների համար), Բերդ-Ճամբարակ և Գորիս-Սիսիան (բուք է) ավտոճանապարհները:
Արագածոտնի մարզի Չքնաղ-Ձորագլուխ, Արայի-Վարդենուտ, Քուչակ-Ծաղկաշեն, Արագածի տարածաշրջանի, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում, Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում և «Մեղրու սար» կոչվող տարածքում տեղում է ձյուն:
Արագածոտնի մարզի Աշտարակ և Ապարան քաղաքներում մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:



