Ավտովթար Երևանում. բախվել են Toyota-ն ու Opel-ը. կա 4 վիրավոր. shamshyan.com
SOCIETYՄարտի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են Toyota մակնիշի 35 GG 119 համարանիշի և Opel մակնիշի 34 TQ 872 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչները:
Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



