Քաղաքացին ընկել է Հայրավանք գյուղի եկեղեցու մոտակա ժայռից. նրա վիճակը կայուն ծանր է
SOCIETYՄարտի 3-ին` ժամը 13:23-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի եկեղեցու մոտակա ժայռից քաղաքացին ընկել է (մոտ 17 մ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ա. Ի.-ն (ծնված 1982 թ.) ընկել է քարերի մեջ: Փրկարարներն Ա. Ի.-ին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



