Ոստիկանները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել համաներմամբ ազատ արձակված անձի
SOCIETYԳիշերային շրջագայության ընթացքում ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները մարտի 1-ին, ժամը 03.00-ին Մետաղագործների փողոց տանող կամրջի վրա նկատել են երկու երիտասարդի, որոնց ձեռքին եղել է պոլիէթիլենային տոպրակներ, մետաղյա երկու ձողեր և սև արկղ:
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ստուգելու համար ոստիկանները մոտեցել են, բայց նրանց տեսնելով՝ երիտասարդները դիմել են փախուստի։ Ոստիկանները Հետապնդել են նրանց, բայց բռնել հաջողվել է մեկին, որին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել։
Բաժնում պարզվել է նրա ինքնությունը՝ համաներմամբ վերջերս ազատ արձակված 29-ամյա Ալբերտ Գ․-ն էր։ Ոստիկանները պարզել են, որ Ալբերտ Գ․-ն ու ընկերը խանութից գողություն են արել։ Դուռը բացել, մտել էին, գողացել ծխախոտ ու վճարային տերմինալի դրամատուփը: Հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։



