Իսպանիայում կիբեր հանցագործների միջազգային խմբավորման են չեզոքացրել
SOCIETYԻսպանիայի ոստիկանությունը կիբեր հանցագործների միջազգային խմբավորման է չեզոքացրել, որի գործունեությունից վնասը կազմել է մոտ 1 մլն եվրո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ոստիկանության հաղորդագրությանը:
«Ոստիկանության աշխատակիցները Եվրոպոլի եւ ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունների հետ համատեղ չեզոքացրել են կիբեր հանցագործների միջազգային խմբավորման, որը համարյա մեկ միլիոն եվրո է գողացել, նրանց զոհերն են դարձել Իսպանիայի, Շվեյցարիայի, Բելգիայի, ԱՄՆ-ի եւ Էստոնիայի բնակիչները», - ասվում է հայտարարությունում:
Ոստիկանության տվյալներով՝ Մադրիդի նահանգում գործողությունների ընթացքում 6 մարդ ձերբակալվել է ծանրացուցիչ հանգամանքներով խարդախության կասկածանքով, հանցավոր կազմակերպության անդամակցության եւ փողերի լվացման կասկածանքով:
Նշվում է, որ հետաքննությունը տեւել է 14 ամիս:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



