Հայաստանի և Ռումինիայի միջև մշակույթի ոլորտում համագործակցության հնգամյա ծրագիր է ստորագրվել
SOCIETY
Փետրվարի 28-ին Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանն ու Ռումինիայի մշակույթի ազգային ժառանգության նախարար Վալեր Դանիել Բրեազը (Valer Daniel Breaz) ստորագրեցին ՀՀ մշակույթի նախարարության ու Ռումինիայի մշակույթի ազգային ժառանգության նախարարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին հնգամյա ծրագիրը:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագրով նախատեսվում է խրախուսել թատրոնի, երաժշտության, կերպարվեստի, ոչ նյութական մշակութային ժառանգության, պատմության ոլորտներում համագործակցությունը, կազմակերպել այդ բնագավառներում գործիչների և մասնագետների փոխանակում և վերապատրաստում, համատեղ իրականացնել մշակութային տարաբնույթ միջոցառումներ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև թանգարանների և այլ մշակութային հաստատությունների միջև համագործակցությունը խորացնելու հնարավորությունները:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



