Yerevan, 02.April.2026,
00
:
00
BREAKING


««Փա­շի­նյա­նի եր­թը» հայ­կա­կան հա­սա­րա­կու­թյան աճող մաս­նատ­վա­ծու­թյան ֆո­նին»

INTERNATIONAL NEWS

eadayli.com-ը գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է այսօր Երևանում մարտիմեկյան ողբերգական դեպքերի առթիվ երթ իրականացնել: Նա կոչ է արել հանրապետության բոլոր քաղաքացիներին՝ միանալ այդ «լայնամասշտաբ քաղաքացիական երթին»` նշելով, որ այն նվիրված կլինի «բռնության, ընտրակեղծիքների, կոռուպցիայի, անօրինականության և քաղաքական հետապնդումների դեմ Հայաստանի քաղաքացու հաղթանակին»: Փաշինյանի նախաձեռնած երթը մի քանի նպատակ է հետապնդում, սակայն հիմնականը այստեղ ներկայիս իշխանությանը ժողովրդական աջակցություն ցույց տալն է, ինչպես նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների փոքրամասնություն լինելը ապացուցելը: Զարմանալի չէ, որ Փաշինյանի հայտարարությունից անմիջապես հետո նախկին իշխանության ամենաակտիվ ներկայացուցիչները նույնպես դիմել են ժողովրդին, բայց արդեն երթը բոյկոտելու խնդրանքով: Ապահովել «ժողովրդական աջակցության» տեսքը՝ Փաշինյանի համար դժվար չէ: Բայց այստեղ հետաքրքիր է այլ բան: Մասնավորապես այն, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն արդեն ի վիճակի չէ վերահսկել ոչ միայն երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացները, այլ նաև անգամ իր խորհրդարանական խմբակցությանը: Հայաստանի ներքաղաքական կյանքի վերջին իրադարձությունները մատնանշում են անդրկուլիսյան պայքարին վերաբերող դատողությունների ճշմարտացիությունը: 

Դժվար է, երբ սեփական խմբակցությունդ հենց ինքն է «աքիլլեսյան գարշապար»:

Փաստ է, որ խորհրդարանում իշխող «Իմ քայլը» խմբակցությունը տարբեր ուժերի ու հոսանքների բազմազանություն է ներկայացնում, այդ թվում՝ «Սորոսի» նախկին աշխատակիցների և հարակից հասարակական կազմակերպությունների: «Թավշյա հեղափոխության» պատճառով մանդատ ստացած «մարդու իրավունքների» կազմակերպությունների կադրերը չեն կարողանում որևէ կերպ հեռանալ իրենց ընդդիմադրությունից և «հանրահավաքայնությունից» ինչպես խորհրդարանում, այնպես էլ սոցիալական ցանցերում: Նրանք շարունակում են քննադատական դատողություններ անել կառավարության առանձին ներկայացուցիչների դեմ՝ ամբողջովին մոռանալով, որ իրենք քննադատվողների հետ արդեն նույն նավակում են գտնվում: Հայ վերլուծաբանների շրջանում կա ընկալում, որ իշխանության տարբեր խմբերի միջև ուժգնացող պայքար է ընթանում, սակայն առայժմ նման խմբերը չեն ընդգրկում Հայաստանի անվտանգության և ֆինանսական համակարգերը: Նիկոլ Փաշինյանը դեռևս կարողանում է դադարեցնել «խմորումը»: Ավելին, ըստ տեղեկությունների, խորհրդարանական մեծամասնության շրջանում բավականին կոշտ ու երկարատև «բացատրական զրույցներ» են անցկացվել` նշելով, որ կարելի է տեսակետ արտահայտել փակ քննարկումների ժամանակ, բայց ինչ-որ որոշում կայացնելուց հետո պետք է սեփական կարծիքդ քեզ պահես: 

Նախարարությունների թիվը քչացել է, բայց դրանից հսկողությունը չի հեշտացել:

Նոր տարվա սկիզբը նշանավորվեց Հայաստանում գործող նախարարությունների մեկ երրորդի կրճատմամբ: Ինչո՞ւ Փաշինյանի կառավարությունը նախանձելի հետևողականությամբ գնաց նման ոչ ժողովրդական քայլի` ավելացնելով նոր կառավարությունից դժգոհ մարդկանց թիվը: Ի վերջո, դա ոչ միայն պետական ապարատի պահպանման ծախսերը նվազեցնելու ցանկությունն է: Ըստ Փաշինյանի, դրանով պետք է բարձրացնել կառավարման համակարգի արդյունավետությունը՝ դարձնելով այն ավելի ժողովրդավար: Իրականում փոփոխությունների չբարձրաձայնվող նպատակն այն էր, որ, ըստ Փաշինյանի, ավելի քիչ թվով նախարարություններում կավելանա վերահսկելիության աստիճանը, քանի որ «հին» կադրերը շատ են ներկայացված: Կրճատումները հիմնականում վերաբերում էին նախարարությունների ղեկավարությանը: Սակայն վերջին օրերի իրադարձությունները ցույց են տվել, որ ամեն ինչ այնքան էլ հարթ չէ հսկողության և կառավարման հարցերում: 

Հայաստանում մինչև «հեղափոխությունը» կոռուպցիան համակարգային էր:

Այժմ պատկերը փոխվել է: Օր չկա, որ նոր կոռուպցիոն բացահայտումներ չլինեն: Հետաքրքիր է, որ նախկինում վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանում կոռուպցիան վերացել է, իսկ վերջերս «թարմացրեց» նախկինում ասվածը: Պարզվում է, որ Հայաստանում, չնայած կառավարության ղեկավարի հայտարարություններին, այսօր էլ կաշառք են վերցնում, և դրա վկայությունն է կոնկրետ փաստերով մարդկանց կալանավորումները: 

Օլիգարխները լռել են և ձայն չեն հանում:

Նոր կառավարությունը հայտարարել է նախկին կարգերից հրաժարվելու մասին, որն ինքնին ենթադրում էր քրեաօլիգարխիկ դասի անդամների ներգրավվածությամբ միջադեպերի դեպքում անպատժելիության վերացում: Պետք է ընդգծել, որ Հայաստանում երկար ժամանակ նման միջադեպեր չեն արձանագրվել: Քրեաօլիգարխիկ դասի ներկայացուցիչները, կարծես, գետնի տակն են անցել:

Նախկինները վերադառնում են, աճում է ՀԱԿ-ի գործոնը:

Բանն այն է, որ տեղական ինքնակառավարման մարմինների մի շարք ընտրություններում իշխանության ներկայացուցիչները պարտություններ են կրել: Միաժամանակ ակտիվացել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա թիմը՝ ՀԱԿ-ը: Իրականում Տեր-Պետրոսյանը օգնության է շտապում արդեն «կոտրված» Նիկոլ Փաշինյանին՝ իր նախկին կուսակցին:

Հովանոցներ, պարգևատրումներ ու մասնատված հասարակություն: 

Փաշինյանը բողոքում է, որ ԶԼՄ-ների ավեի քան 80% -ը վերահսկվում է «հակահեղափոխական ուժերի» կողմից, և նրանք հակաքարոզչություն են իրականացնում: Հնարավոր է, բայց բանն այն է, որ կան իշխանավորներին քննադատելու հիմնավոր պատճառներ: Չպետք է մտածել, որ հասարակությունը պատրաստվում է նորերին ներել այն, ինչը չի ներել «նախորդ ռեժիմի» ներկայացուցիչներին: 

Այս ամենը տեղի է ունենում այն փաստի ֆոնին, որ Հայաստանում հասարակությունը շարունակում է մասնատված մնալ: 

Այսպիսով, քաղաքացիների դեռևս զգալի մասը շարունակում է աջակցել Նիկոլ Փաշինյանին, քանի որ ակնկալիքներ ունի ներկայիս կառավարությունից և նրա ղեկավարից: Մյուս մասը կտրականապես դեմ է վարչապետի քաղաքականությանը: Միևնույն ժամանակ նկատվում է այն քաղաքացիների թվաքանակի աճի միտում, որոնք փորձում են քննադատորեն վերաբերվել ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանություններին, այսինքն՝ ձգտում են սովորական «քաղաքական չեզոքություն» պահպանել: Եվ միայն ժամանակը ցույց կտա, թե արդյոք հայ հասարակության այդ կազմավորվող հատվածը կարո՞ղ է դառնալ ռևանշի ձգտող «հին» Հայաստանի և անփորձ, ամեն քայլի սխալվող, բայց «պայծառ ապագայի» ու «նոր տիպի իշխանության» հույս տվող «նոր» Հայաստանի միջև անհրաժեշտ հավասարակշռող ուժը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback