Yerevan, 15.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ար­ցա­խի ինք­նո­րոշ­ման իրա­վուն­քի քա­ղա­քա­կան ճա­նաչ­ման հետ Ադր­բե­ջա­նը ցան­կա­ցած պա­րա­գա­յում պետք է հաշ­վի նստի

INTERVIEW

Արցախի խնդրի շուրջ ներկայիս իրավիճակը, ձևավորված մթնոլորտը բազմազան հայտարարություններով ու մի քանի մեսիջներով է առանձնանում: Խոսելով առկա մթնոլորտի մասին՝ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը նախ ընդգծում է Ադրբեջանի ղեկավարների հետ ոչ ֆորմալ հանդիպումների փաստի մասին:

«Այդ հանդիպումները բնորոշվել են որպես ուղղակի տրամադրությունների ճշգրտման իրավիճակներ, արցախյան կոնֆլիկտի ծագումնաբանության վերաբերյալ մտքերի փոխանակումներ, ծանոթանալու հնարավորություններ և այլն: Իհարկե, բնորոշումների մեջ կա նաև հստակություն և հիմնավորվածություն»,մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Վերոնշյալը նա կապեց այն հանգամանքի հետ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր դեմք է և, հետևաբար, բոլոր կողմերը պետք է հասկանան, թե ում հետ են բանակցություններ վարելու:

«Մյուս կողմից՝ կան նախարարների ֆորմատով տարբեր հանդիպումներ, եղել են նաև հանդիպումներ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդների հետ, որոնք այց են կատարել տարածաշրջան: Վերջերս էլ նրանք Հայաստանում էին: Այսինքն, պետք է հասկանալ, ճշգրտել Արցախյան կոնֆլիկտի շուրջ լուծման հնարավորությունների այն միջավայրը, որն այս ընթացքում է ձևավորվել»,-նշեց մեր զրուցակիցը՝ այդ առումով մատնանշելով հրապարակային դիվանագիտության հարթակի ձևավորման մասին:

«Այսինքն, երբ կողմերը տարբեր ֆորմատներում տարբեր ձևակերպումներով հույս են հայտնում, որ գործընթացն ինչ-որ մի կետից կշարժվի: Խոսքն այս պարագայում Ադրբեջանի մասին է, որն առաջ է քաշում «ուժն է, որ որոշելու է խնդրի լուծումը» դիրքորոշումը: Մենք ունենք այսպիսի բազմազան հայտարարությունների միջավայր և ունենք պաշտոնական Երևանի այն սկզբունքային դիրքորոշումը, ըստ որի՝ մենք հակված ենք խաղաղ կարգավորման: Ունենք նաև ՀՀ պաշտպանության նախարարի հարցազրույցի կոնտեքստ, որտեղ նշվում է, որ ռազմական գործողությունների մեկնարկի կամ դրա հնարավորության պարագայում Հայաստանը պաշտպանողական ռազմավարությունից զերծ է մնալու կամ կտրուկ անցում է կատարելու նախահարձակ ռազմավարության: Սա նույնպես մեսիջ է: Այսպիսի բազմազանության ներքո ենթադրություններ կամ վերլուծություններ անելը ոչ պրոֆեսիոնալ կլինի, բայց պետք է հասկանալ, որ, իհարկե, գալու է այն հանգրվանը, երբ կողմերի ներկայացուցիչները հանդիպելու են միգուցե ամենաբարձր ֆորմատով՝ նախագահների մակարդակով»,-նշեց Ա. Ղևոնդյանը՝ հավելելով, որ այստեղ արդեն հիմնական հարցը կապված է հայկական կողմի առաջ քաշած թեզի հետ:

«Նոր իշխանությունների ձեռամբ հայկական կողմն առաջ է քաշել նոր թեզ: Այն է՝ Հայաստանը չի ներկայացնելու Արցախը, և Արցախն ինքը պետք է իրեն ներկայացնի: Ենթադրում եմ, որ այն բանակցությունները, որոնք տարվում են հիմա, ոչ ֆորմալ, ստվերային բանակցություններ են: Դրանք կան այսօր գուցեև երկրորդ էշելոնների չինովնիկների մասնակցությամբ, և դրանք հավանաբար նախապատրաստելու են երկրների ղեկավարների հանդիպում: Բայց այստեղ հարց է առաջանում՝ Հայաստանը որքանո՞վ ունակ կգտնվի պահպանել, հիմնավորել ու համոզել իր՝ նշված դիրքորոշումը: Ավելին՝ որքանո՞վ կկարողանա միջնորդներին և Ադրբեջանի ղեկավարությանը համոզել, հիմնավորել, որ լիազորված և իրավասու չէ ներկայացնել Արցախի ժողովրդին, որովհետև Արցախն ունի սեփական իշխանությունը, և Արցախի քաղաքացիները չեն ընտրել Փաշինյանին՝ որպես իրենց երկրի ղեկավար»,-ասաց նա՝ հավելելով, որ այս նոր թեզերի կոնտեքստում բավականին բարդ է որևէ դիտարկումներ անելը:

«Բայց այս ամենի համատեքստում մեկ դիտարկում պետք է անել՝ կապված մեդիա դաշտում Արցախյան թեմայի շահարկման ամենատարբեր դրսևորումների հետ: Այդ դրսևորումներն իրենց մեջ տարբեր շերտեր ունեն: Առաջինը ընդդիմադիր քաղաքական մշակույթի դրսևորման դաշտն է: Այսինքն՝ գործող իշխանություններին ընդդիմադիր հանդիսացող ուժերը, անհատներն ու շրջանակները պարտվողական ռազմավարության հնարավորության առումով ինչ-որ մեղադրանքներ են ներկայացնում:

Բացի այդ, տարբեր երրորդ երկրներ իրենց տեղեկատվական հարթակն են օգտագործում՝ հայաստանյան գործընթացների վրա ճնշում գործադրելու համար: Առաջ են քաշվում «Հայաստանը պարտվողական ռազմավարություն կրող է» և նմանատիպ այլ թեզեր: Բայց պետք է հասկանալ, որ դրանք ընդամենը պիտակային բնորոշումներ են, և իրենց ներսում ունեն կոնկրետ հետևողական, աշխարհաքաղաքական և քաղաքական շահեր, որովհետև քանի դեռ չունենք պաշտոնական բանակցային գործընթաց, դատողություններ անել ու խոսել գործընթացի այս կամ այն ընթացքի մասին, կարծում եմ, հեռանկարային չէ: Մյուս կողմից՝ այստեղ կա նաև իշխանությունների թերացումը: Իշխանությունները համարժեք չեն արձագանքում մեդիա դիտարկումներին ու տարբեր տիպի հայտարարություններին՝ կապված այնպիսի կենսական հարցերի հետ, որոնց մեջ առանցքայիններից մեկը Արցախն է: Մեդիա դաշտում նրանք տեղեկատվական վակուումի վիճակներ են թողնում: Դրա հետևանքով այդ վակուումի մեջ ամեն տեսակ ինֆորմացիա է լցվում, այդ թվում՝ հակապետական, հակաիշխանական և այլն»,-ասաց նա՝ ընդգծելով, որ դրա հետևանքով սկսվում են նոր գործընթացներ, առաջանում են նոր ռիսկեր, որոնց «տակից» դուրս գալը ոչ միշտ է հնարավոր լինում:

Ինչ վերաբերում է «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» հարցադրմանը, Ա. Ղևոնդյանը նշեց, որ այդ թեզն առաջին անգամ չէ, որ մտնում է բանակցային հայտարարությունների օրակարգ:

«Իսկ ինչո՞ւ է հիմա սուր արձագանք ստանում: Պատճառը նախ այն է, որ ներկայիս իշխանություններն Արցախի թեմայով պատշաճ չափով դիսկուրսի մեջ չեն մտնում և փակագծեր չեն բացում: Երկրորդ հանգամանքն այն է, որ Արցախյան բանակցությունների մասում՝ գոնե հռչակագրային իմաստով, փոխվել է իշխանության քաղաքականության մոդելը: Եվ շատերը կարծում են, որ հավանաբար փորձի պակասը ինչ-որ մի հանգրվանում մեզ համար կարող է խնդրահարույց լինել»,-նշեց մեր զրուցակիցը:

Քաղաքագետը հավելեց՝ թե ինչպիսին կլինի իրավիճակը, քաղաքական զարգացումները ցույց կտան, իսկ տրամադրությունների թեստավորում, իհարկե, միշտ տեղի է ունենում: 

«Այդուհանդերձ, կարծում եմ, որ այս փուլում թե՛ մեր, թե՛ Ադրբեջանի հասարակությունները որևէ ֆորմատով պատրաստ չեն  խնդրի կարգավորման փոխզիջումային ինչոր մոդելի: Եվ դա շատ տրամաբանական է, որովհետև Ադրբեջանի հասարակությունը տարիներ շարունակ ատելության ու հակահայկականության քարոզի թիրախ է հանդիսացել և, հետևաբար, այդ համատեքստում չեն կարող փոխզիջում գաղափարը որևէ ձևով ընկալել: Մյուս կողմից՝ մեզանում տրանսֆորմացվել են կոնֆլիկտի ընկալման պարտվող-հաղթողի թեզերը, հիմա արմատականության ու ինքնապաշտպանության թեզերն այդ մասով սրվել են, և մենք նույնպես պատրաստ չենք: Այդուհանդերձ, ի վերջո, պետք է հասկանալ, որ գալու է ինչ-որ մի հանգրվան, երբ երկու կողմի համար էլ ինչոր լուծումներ ցավոտ են ընկալվելու: Այստեղ կարևորն այն է, որ խնդիրը ուղղակիորեն կախված է լինելու Արցախի ինքնորոշման իրավունքի քաղաքական ճանաչման հետ և որ դրա հետ Ադրբեջանը ցանկացած պարագայում պետք է հաշվի նստի»,-եզրափակեց քաղաքագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Customer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia