Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


30-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ խոշոր չափերով խարդախություն եւ շորթում կատարելու կասկածանքով

SOCIETY

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ խոշոր չափերով խարդախություն եւ խոշոր չափերով շորթում կատարելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձ ձերբակալվել է:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2019թ. փետրվարի 27-ին Երեւան քաղաքի բնակչուհին՝ ծնված 1994թ., ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ. փետրվարի 4-ից մինչեւ փետրվարի 22-ն ընկած ժամանակահատվածում ընկերության տնօրեն ներկայացած անձն իր ընկերությունում աշխատանքի տեղավորելու խոստումով եւ իբր իրեն փորձելու համար, հետ վերադարձնելու պատրվակով, իրենից մաս-մաս վերցրել եւ հափշտակել է 780.000 ՀՀ դրամ գումար, իսկ իրենց միջեւ տեղի ունեցած սեռական հարաբերության լուսանկարներն իր հարազատներին ուղարկելու սպառնալիքով 2019թ. փետրվարի 26-ին իրենց պահանջել է 600.000 ՀՀ դրամ:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով։

2019թ. փետրվարի 27-ին քրեական գործն  ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին եւ ընդունվել վարույթ՝ նախաքննություն կատարելու համար: Հաշվի առնելով մի շարք անհետաձգելի քննչական գործողությունների կատարման  անհրաժեշտությունը՝ կազմվել է քննչական խումբ։ 24-ամյա աղջիկը ճանաչվել է տուժող եւ ցուցմունք տվել դեպքի շուրջ:

Նախնական տվյալներով՝ երիտասարդ աղջիկը համացանցում թափուր աշխատատեղի վերաբերյալ հայտարարության կապակցությամբ հանդիպել է որպես ընկերության տնօրեն ներկայացած 30-ամյա տղամարդու հետ: Վերջինս ասել է, թե, իբր, ինքը գերմանահայ է, իրեն Հայաստանում վստահելի մարդ է պետք, քանի որ ունի շատ բիզնեսներ, եւ ցանկանում է, որ այդ ամենի պատասխանատուն լինի 24-ամյա աղջիկը:

Իմանալով, որ աղջկան աշխատանքը խիստ անհրաժեշտ է եւ որ վերջինիս մայրը հիվանդ է, տղամարդը խոստացել է օգնել, բայց միաժամանակ նշել, որ պետք է իր հետ սեռական հարաբերություն ունենա՝ խոստանալով բարձր աշխատավարձ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 30-ամյա տղամարդը, իբր փորձություն անցնելու պատրվակով, աղջկա հետ սեռական հարաբերություն է ունեցել: Բացի այդ, նա աղջկան համոզել է բանկից, այնուհետեւ վարկային կազմակերպությունից վարկեր վերցնել եւ տալ իրեն՝ ընդհանուր 680 000 ՀՀ դրամ:

Պարզվել է նաեւ, որ տղամարդն աղջկանից տարբեր օրերին եւս գումարներ է վերցրել՝ հետ վերադարձնելու պայմանով, իսկ երբ աղջիկը հրաժարվել է հերթական անգամ սեռական հարաբերություն ունենալ տղամարդու հետ, վերջինս հայտնել է, թե վերցրած գումարները չի վերադարձնի:

2019թ. փետրվարի 25-ին՝ աղջկա հետ հերթական հանդիպման ժամանակ, տղամարդը վերջինիցս պահանջել է եւս 400 000 ՀՀ դրամ գումար, իսկ երբ աղջիկը հրաժարվել է նշված գումարը տալ, նա պահանջվող գումարի չափն ավելացրել է՝ դարձնելով 600 000 եւ միաժամանակ հայտնել, որ գումարը չտալու դեպքում իրենց միջեւ տեղի ունեցած սեռական հարաբերության լուսանկարները կուղարկի նրա եղբորը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում նախապես քիմիական նյութով մշակվել է 20.000 ՀՀ դրամանոց թղթադրամներից բաղկացած 600.000 ՀՀ դրամ գումարը, որը 24-ամյա աղջիկը պայմանավորված վայրում` Երեւան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի շենքերից մեկի մոտ, 2019թ. փետրվարի 27-ին՝ ժամը 16։10-ի սահմաններում, տվել է ընկերության տնօրեն ներկայացած տղամարդուն:

Դեպքի վայրի զննությամբ՝ հայտնաբերվել է նաեւ առերեւույթ շորթված գումարի մնացած մասը`580 000 ՀՀ դրամը: Կատարված զննությամբ եւ անձնական խուզարկությամբ 1988թ. ծնված տղամարդու ձեռքերին ու հագուստների տարբեր հատվածներից հայտնաբերվել են կանաչ գույնով լուսարձակվող նյութի հետքեր։ 30-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ խոշոր չափերով խարդախություն եւ խոշոր չափերով շորթում կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris