Ստավրոպոլում միկրոավտոբուս է վթարվել, տուժել են ՀՀ 6 քաղաքացիներ
SOCIETYՍտավրոպոլի երկրամասում վթարվել է Հայաստանից ուղևորների տեղափոխող «Մերսեդես-Վիտո» միկրոավտոբուսը: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն:
«Մոսկվայի ժամանակով 12:10-ին տեղեկություն է ստացվել այն մասին, որ «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 223-րդ կիլոմետրի վրա ավտովթար է տեղի ունեցել. Հայաստանից մասնավոր անձի պատկանող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել»,- տեղեկացնում են ՌԴ ԱԻ ծառայությունից:
Միկրոավտոբուսում գտնվող 6 անձինք՝ 3 տղամարդ, 3 կին, տուժել են: Նրանք տեղափոխվել են Նևիննոմիսկի քաղաքային հիվանդանոց: Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայության աշխատակիցները:
Հաղորդվում է նաև, որ բոլոր տուժածները ՀՀ քաղաքացիներ են:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



