Խոշոր վթար Արարատում
SOCIETYԱրարատի մարզում, այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։25-ի սահմաններում 29-ամյա Հայկ Մ.-ն Երեւան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում, դեպի Երասխ ընթանալիս իր բարած Nissan Teana մակնիշի 36 AM 576 համարանիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշներին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։
Մինչ դեպքի վայր կժամանեին ՃՈ ծառայողները, 39-ամյա Գեւորգ Ա.-ն իր վարած BMW 320 մակնիշի 35 MV 159 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երասխ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց ու բախվել Nissan-ին։ Բախման հետեւանքով BMW-ն ու Nissan-ը հայտնվել են դաշտում, եւ ավտոմեքենաներն ամբողջովին վերածվել են մետաղե ջարդոնի։
Վթարի հետեւանքով BMW-ի վարորդը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ նրա կյանքին եւ առողջությանը վտանգ չի սպառնում։
Աղբյուրը հայտնում է նաեւ, որ BMW-ի՝ Nissan-ին բախվելու հետեւանքով ավտոմեքենաներից մեկն էլ հարվածել է ճանապարհին տեղադրված բետոնե էլեկտրասյանը եւ այն տապալել։



