Yerevan, 29.January.2026,
00
:
00
BREAKING


Եթե մարդիկ ագռավների ձայներին դիմանում են, ապա արագիլների ձայներին հաստատ կդիմանան

SOCIETY

Պարզվում է՝ Հայաստանում կենդանիներին օգնություն ցույց տվող որևէ պետական մարմին չկա: Հիմա ընթերցողը կմտածի, թե մարդիկ արդեն փրկվել են, մնացել են կենդանիները, բայց իրականում սա խնդիր է, որին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել:

Հարցն ավելի սրվեց, երբ օրերս պարզ դարձավ, որ Արմավիրի մարզում բնակիչները վիրավոր արագիլ էին գտել: Հետո պարզել էին, որ վնասվածքը հրազենից է եղել: Բնակիչները փորձել են նրա կյանքը փրկել, դիմել են տեղի անասնաբույժներին, բայց չի հաջողվել: Օրեր անց արագիլը սատկել է:

Բնապահպան Սիլվա Ադամյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ Հայաստանում թռչուններին շտապ օգնություն ցուցաբերող որևէ մասնագիտական կառույց չկա: Իրենք մտածում են նաև թռչունների համար վերականգնողական կենտրոն բացել, քանի որ Երևանի կենդանաբանական այգու հնարավորությունները շատ հաճախ չեն բավարարում բոլոր վիրավոր կենդանիներին օգնություն ցույց տալու համար:

Միտքը ծագել է այս տարի, երբ պարզել են, որ վնասված թռչուններին մասնագետները չեն կարողանում ճիշտ օգնություն ցույց տալ: Ի դեպ, միշտ չէ, որ թռչունները հրազենային վնասվածքներ են ստանում: Լինում են նաև մեխանիկական վնասվածքներ, որոնք տեղի են ունենում թռիչքների ժամանակ:

«2014 թվականից մենք զբաղվում ենք արագիլների ուսումնասիրմամբ, նրանց բների տեղադրմամբ և տեղերում հարցումներ իրականացնելով: Անցյալ տարի, երբ տարանք արհեստական պատրաստված բները տեղադրելու, մի կողմից էլեկտրացանցերի ներկայացուցիչները, մյուս կողմից տեղի բնակչությունը փորձեցին շատ լուրջ խոչընդոտել մեզ: Բնակիչների մոտ 60 տոկոսն ասում էր, որ իրենք թույլ չեն տա այդ բները տեղադրենք, կկրակեն կենդանիների վրա, քանի որ բնական բների պատճառով շատ հաճախ հրդեհներ են լինում: Մենք բացատրում էինք, որ նոր բներ ենք բերել, որպեսզի հրդեհ չլինի, և՛ մարդիկ ապահովագրված լինեն հրդեհներից, և՛ կենդանիները: Բայց հասկացանք, որ կա խնդիր, որն այդպես էլ մինչ օրս մնաց բաց: Եվ սա է պատճառը, որ սկսել են կրակել արագիլների վրա»,– ասաց Ս. Ադամյանը:

Արագիլները սովորաբար բարձր սյուների վրա են բույն դնում: Հայաստանում դրանք հիմնականում էլեկտրասյուներն են: Բնական նյութերից պատրաստված բույնը շատ հաճախ դառնում է հրդեհի առաջացման պատճառ: Եվ, փաստորեն, մարդիկ, արագիլների բներն ավելի անվտանգ դարձնելուն աջակցելու փոխարեն, սկսել են նրանց վրա կրակել: Նման ագրեսիվ վերաբերմունքի մասին կազմակերպության անդամներն իմացել են տարբեր համայնքներում հարցումներ իրականացնելու ժամանակ:

Նշենք նաև, որ մեր արագիլներին և բնակչությանը հրդեհներից փրկելու համար արհեստական բներ պատրաստելու և տեղադրելու ծրագիրն իրականացվել է եվրոպական էլեկտրացանցերի կողմից:

«Մեր գործընկերը ռուսական ընկերություն էր, որը կրկին ֆինանսավորվում էր էլեկտրացանցերի կողմից: Իսկ մեզ մոտ գործող ընկերությունը նման ծրագրեր ընդհանրապես չի իրականացնում: Կան մարդիկ, որոնք շատ սիրով են վերաբերվում արագիլներին և համարում են, որ եթե իրենց տան կտուրին արագիլ է բնադրվել, ապա այն իրենց ընտանիքի պաշտպանն է: Մեկուկես տարի առաջ մեզ դիմեցին երկաթուղու աշխատակիցները և ասացին, որ ողջ երկաթուղու երկայնքով արագիլների բներ կան, որն իրենց խանգարում է, և ուզում են դրանք քանդել: Իսկ մենք ասացինք, որ նման քայլ անելու դեպքում մենք նրանց դատի կտանք»,– ասաց Ս. Ադամյանը: Բնապահպանի կարծիքով, եթե էլեկտրացանցերը նման խնդիրներ ունեն, ապա պետք է իրենց ֆինանսներով դա իրականացնեն: Մասնագետները խորհուրդներ կտան, թե ինչպես է պետք փրկել արագիլների բները, որպեսզի դրանց պատճառով էլեկտրասյուների վրա հրդեհներ չլինեն: Ինչ վերաբերում է այս թռչունների ձայներին, ապա դրանք այնքան բարձր չեն, որ բնակիչների անդորրը խանգարեն:

«Եթե մենք կաչաղակների ու ագռավների ձայները տանում ենք, ապա արագիլի ձայնը դրանց մոտ կարելի է առոչինչ համարել: Ինձ համար ընդունելի չէ, որ կենդանական աշխարհի հանդեպ ոչ միայն ժողովրդի, այլև շատերի մոտ չկա այն լրջությունը, որը պետք է լինի: Բայց պետք է հիշել, որ եթե չլինի կենդանական աշխարհը, ապա մարդն էլ չի կարող լինել: Դա պետք է բոլորը հասկանան: Հարկավոր է նաև օրենսդրական փոփոխություններ իրականացնել, որպեսզի կենդանիները պատշաճ չափով պաշտպանված լինեն: Մենք պատշաճ վերաբերմունք չունենք կենդանիների նկատմամբ և գուցե դա է պատճառը, որ նրանց պաշտպանության համար օրենքներ չկան: Ու թեև վերջին տարիներին նկատվում է կենդանիների հանդեպ հանրության վերաբերմունքի բարելավում, այնուամենայնիվ, ցավոք, դա մասսայական բնույթ չի կրում, ինչն, ուզենք, թե չուզենք, ազդում է նաև մատաղ սերնդի դաստիարակության վրա»,– ասաց Ս. Ադամյանը:

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia