Yerevan, 15.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պետությունը «տանիքը» չի ապահովում, հասարակությունն էլ մտածում է, որ ինչ ցանկանա՝ կարող է խոսել ու պահանջել

INTERVIEW

Ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափի հերթական բարձրացումից հետո շարունակվում են բուռն քննարկումներն այն մասին, թե ծխախոտի առավելագույն մանրածախ գինն արդյո՞ք օրենքով է սահմանված և արդյո՞ք մանրածախ շուկայում կարելի է այն՝ ծխախոտի վրա նշված գնից ավելի թանկ վաճառել:

Տնտեսվարողները նշում էին, որ սիգարետ ներմուծող և արտադրող կազմակերպությունները տուփի վրա նշված գնից 4–7 % ցածր գնով են այն իրենց հանձնում: Եվ ստացվում է, որ, օրինակ, եթե առավելագույն մանրածախ գինը 600 դրամ է, և կազմակերպությունները մանրածախ առևտրով զբաղվող ընկերություններին այն տալիս են, օրինակ՝ 550–ով, ապա 5% հարկ մուծելուց հետո, խանութին, որպես եկամուտ, մնում է մոտ 20 դրամ:

«Այսինքն, ընդամենը 3, 64% կեղտոտ եկամուտ է մնում խանութին, և եթե դրանից հանենք սիգարետի վաճառքի լիցենզիայի համար վճարվող գումարը, աշխատավարձը, այլ հարկեր, մասնավորապես խանութի վարձ, լույսի վարձ և այլն, ապա հարց է ծագում, թե ի՞նչ կմնա տակը»,– սոցիալական ցանցում ծավալված քննարկման ժամանակ հարցնում էր «Կասեցում» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Սամսոն Գրիգորյանը:

եկավար Բաբկեն Պիպոյանն անդրադառնալով ծխախոտի վաճառքի գնագոյացման շուրջ ծագած խնդիրներին՝ «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ սա կառավարության կողմից երբևէ ընդունված ամենֆանտաստիկ որոշումներից մեկն է, որը ժամանակին իրականացվել է Վաչե Գաբրիել յանի նախաձեռնությամբ: Որոշման պիտանելիությունը ստուգվել է նաև դոլար–դրամ տատանումների ժամանակ, երբ նույնիսկ այդ ժամանակ վաճառվող ապրանքների գնային տատանում միայն ծխախոտի դեպքում չի լինում:

«Բիզնեսը վնաս կրեց, բայց պետությունը կանխարգելեց ապրանքի թանկացումը: Այսինքն, այս որոշումը գնի վերահսկողության շատ լավ մեխանիզմ է, և եթե բիզնեսին ձեռնտու չէ, ապա կարող է տվյալ ապրանքի վաճառքով չզբաղվել: Նորմալ է նաև այն, որ այդ որոշմամբ ներքևի շեմ սահմանված չէ, քանի որ եթե կա արտադրող–իրացնող և վերավաճառող համագործակցություն, ապա հարցերը պետք է նրանց մեջ լուծվեն: Վերավաճառողը տուփի վրա մակնշված առավելագույն մանրածախ գնից հստակ իմանում է, թե որքան եկամուտ է ստանալու: Եվ դրանից ելնելով՝ պետք է հաշվարկի՝ տվյալ ապրանքն ընդունի՞, թե՞ ոչ: Եթե փոքր խանութները փորձում են սիգարետ վաճառելով հաճախորդ գրավել, ապա պետք է նաև փորձեն հասկանալ, թե սիգարետ արտադրող կամ ներկրող ընկերություններն ինչ վերաբերմունք են դրսևորում իրենց հանդեպ»,– ասաց Բ. Պիպոյանը:

Նրա դիտարկմամբ, վաճառքի գնից 4–7 % «միջնորդավճարը» նորմալ ցուցանիշ է: Ինչ վերաբերում է դրանից ստացվող եկամուտներին, ապա խանութներն ապրանքը փաստաթղթավորված ընդունելու դեպքում շրջանառության հարկը բավականին ցածր կվճարեն: «Ամենակարևորն այն է, որ բիզնեսը օրենքները չխախտի: Չի կարելի բիզնեսի կողքին կանգնել ու սպառողին ութերորդ պլան մղել: Միշտ սպառողն է միայնակ մնում իր խնդիրների հետ, իսկ սա միակ սպառողամետ որոշումն է, դրա դեմ էլ ենք բողոքո՞ւմ: Ի դեպ, նախ պետք է հասկանալ, թե ծխախոտի շուկայում արտադրող–ներմուծող շղթայում գերիշխող դիրք զբաղեցնող կա՞, թե՞ չկա, քանի որ հայրենական արտադրողները երկուսն են, բայց նրանց հետ լուրջ մրցակցում են ներմուծող ընկերությունները: Եվ չի բացառվում, որ ուսումնասիրության արդյունքում պարզվի, որ նրանցից ոչ մեկն էլ գերիշխող դիրք չունի, դա պետք է ՏՄՊՊՀ–ն պարզի: Ինչ վերաբերում է փոքր խանութների սեփականատերերին, ապա նրանք օրենքը չպետք է խախտեն և այն ապրանքը, որը շահավետ չէ, կարող են չվաճառել: Ամենավատն այն է, որ երկու տարբեր բիզնեսի ներկայացուցիչներ չեն կարողանում իրենց ներսում հարցերը լուծել, որոշել են պետության վրա մուննաթ գալ: Եթե մի քանի խանութ արտադրողի ու ներմուծողի՝ իր ուզած գնով ապրանքը չընդունեն, ապա արտադրողն ու ներմուծողը գներն իրենք իրենց կինքնակարգավորեն»,– ասաց Բ. Պիպոյանը:

Կազմակերպության ղեկավարի համար հասկանալի չէր, թե, օրինակ, եթե կաթնամթերք արտադրողները վաղը–մյուս օրը որոշեն 700 դրամով իրենց ապրանքը խանութներին հանձնել, ապա արդյո՞ք խանութների սեփականատերերն այդ գնով կաթնամթերքը կընդունեն՝ իմանալով, որ այն շատ սպառվող ապրանք չէ: Այսինքն, իմանալով իրենց սպառողների գնողունակությունը՝ կիմանան նաև, որ կաթնամթերքը նման գնով ընդունելու դեպքում չեն կարողանալու վաճառել: «Հարց է ծագում՝ նման դեպքում կաթը կընդունե՞ն, թե՞ ոչ: Նույնը ծխախոտի դեպքում է: Ձեռք չի տալիս, թող չընդունեն: Ի դեպ, պետությունը երբ թույլ է լինում, ինքն է թույլ տալիս, որ իր վրա մուննաթ գան: Պետությունը պետք է բիզնեսի հետ երկխոսի, պետք է բիզնեսի վիճակի մեջ մտնի, պետք է հաշվարկի իր քաղաքականությունից բխող սոցիալ–տնտեսական ազդեցությունը, բայց այն դեպքում, երբ պետությունը որևէ բեռ չի ավելացնում և խնդիր չի ստեղծում բիզնեսի համար, ապա այդ դեպքում բիզնեսը պետության վրա մուննաթ գալու իրավունք չունի: Մոտավորապես դա նման է այն մոտեցմանը, որ սոցիալապես անապահով խավն իր բնակության, իր տանիքի հարցը լուծելու փոխարեն սկսի պետության վրա մուննաթ գալ, թե ինչո՞ւ գումարը չի բավարարում, որ ինքը Շվեյցարիայում հանգստանա: Այսինքն, պետությունից պետք է տանիք պահանջենք, բայց Շվեյցարիայում հանգստանալու հարցում պետք է զուսպ լինենք: Եվ որևէ մեկը չպետք է մուննաթ գա պետության վրա: Իսկ այն մինիմալը, որը տալիս է պետությունը, պետք է այնքան ճիշտ կարողանա տեղ հասցնել, որ որևէ մեկը չկարողանա իր վրա մուննաթ գալ: Իսկ դա նրանից է, որ պետությունը «տանիքը» չի ապահովում, հասարակությունն էլ մտածում է, որ եթե ոչինչ չի ապահովում, ինչ ցանկանա՝ կարող է խոսել ու պահանջել: Բայց բիզնեսն իրավունք չունի պետության հետ խոսել այնպես, ինչպես ինքն է ցանկանում, իսկ պետությունն էլ պետք է հասկանա, որ եթե ինքը բիզնեսից ուժեղ է, ապա չի կարող ինչ ուզի՝ անի»,– ասաց Բ. Պիպոյանը:

 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Customer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia